Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի հիմնանորոգման նպատակով սուբվենցիայի տրամադրման հանգամանքը և պաշտոնական փաստաթղթերում խեղաթյուրել է վերանորոգման ենթակա տարածքի իրական տեղադիրքը: Արդյունքում վերանորոգման ենթակա փողոցի փոխարեն հիմնանորոգվել է իր բնակության վայրի ճանապարհահատվածը:
Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, համայնքի ղեկավարը, հանդիսանալով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է հանձնաժողովի ակտը՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման ենթակա ճանապարհը:
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Սարատակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով, իսկ նրան օժանդակած տեղակալին և համայնքի ավագանու անդամին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445–րդ հոդվածի 1–ին մասով:
Վերը նշված երեք անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»:

«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
1513:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
3612:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
4112:36
«Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն, ազգային միասնականություն և սթափություն». Մանե Թանդիլյան
4312:24
«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքի անցկացման դիմումը». Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
4912:18
«Պատերազմից վեց տարի անց վտանգը կրկնակի է». Սամվել Կարապետյան
5812:00
«Այսօր դժվար է գտնել ընդհանուր եզրեր Հայաստանի իշխանության հետ». Գագիկ Բաղունց (տեսանյութ)
5111:38
«Այս պատերազմը չի ավարտվել». Տիգրան Աբրահամյան
6011:36