«Նիկոլ Փաշինյանն իրեն փողոցային խուլիգանի նման է պահում»․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսևորած վարքին, հնչեցրած սպառնալիքներին։ Նրա խոսքով Փաշինյանը նման հիստերիայի մեջ ընկնում է, երբ կորցնում է հավասարակշռությունը։
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ն այսօր գրել էր․ «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ հատկապես թիրախավորել էր ընդդիմադիրներից մեկին, առանց անուն տալու գոռում էր․ «Սևանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սևանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս, էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես, համբալի մեկը, համբալ»։ ՔՊ-ական շրջանակներից ասացին, որ հասցեատերը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, որ Սևանի ափին առանձնատուն ունի»։
Սեյրան Օհանյանի խոսքով Փաշինյանի նման վարքագիծը ցույց է տալիս, որ իրենց իշխանության վերջը գալիս է․ «Փաշինյանն իրեն փողոցային խուլիգանի նման է պահում։ Հանգիստ հարց էր տրվել մի քանի աղմկահարույց գործերի վերաբերյալ։ Փոխանակ ներկայացնի, այդ ամենը փոխեց մեր վրա, հների վրա և այլն։ Երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում․․․ ձեռք էր թափ տալիս, մատ էր թափ տալիս, տարբեր ժեստերով խոսում, վիրավորում։ Կտեսնենք՝ իշխանափոխությունից հետո ինչպես է ձեռք թափ տալու, մեր նման այսպես առանց որևէ պահակախմբի քայլելու»:

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը»․ Կոբախիձե
2012:06
«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4111:30
«Նիկոլ Փաշինյանը, իր վարած արտաքին քաղաքականությամբ, ՀՀ-ին զոհից դարձնում է ագրեսոր». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4911:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4211:06
«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
12210:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5610:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
13310:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
6909:54