«Մայիսի 9-ը դարձել է պարտադրված քաղաքական տոն». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բնակիչների զգալի մասը չգիտի, թե իրականում ինչ է տոնում մայիսի 9-ին:
Եթե բնակիչները տոնում են 1945թ․ մայիսի 9-ի Գերմանիայի կապիտուլյացիան, ապա ինչո՞ւ են անընդհատ ապավինում նույն Գերմանիայի օգնությանն, օրինակ՝ ռազմական, ֆինանսական, քաղաքական և մնացած ոլորտներում:
Եթե բնակիչները տոնում են ֆաշիզմի վերացումը, ապա արդյո՞ք նրանք գիտեն, որ նացիոնալ-սոցիալիզմին շատ նման դրսևորումներից մեկի գաղափարախոսն էր Գարեգին Նժդեհը, որը, հանուն Հայաստանի, որոշակի համագործակցության մեջ էր գտնվում նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի հետ: Անհասկանալի է, չէ՞, ինչու են տոնում նացիոնալ-սոցիալիզմի վերացումը, սակայն պաշտում Գարեգին Նժդեհին:
Նշվածս պատճառներով, օրինակ՝ ինձ համար, Մայիսի 9-ը ոչ թե տոն է, այլ հիշատակի օր: Այդ օրը ես հիշում եմ պապիս, որը պատերազմի առաջին օրերին մեկնեց ռազմաճակատ և բազմաթիվ մեդալներով և շքանշաններով վերադարձավ պատերազմի ավարտից հետո: Հիշում եմ արցունքներն աչքերիս: Ինչևէ:
Եկեք խոստովանենք, որ Մայիսի 9-ը դարձել է պարտադրված քաղաքական տոն: Անհասկանալի է, թե ինչու են այդ օրը Երևանում հայտնվում ՌԴ բազմաթիվ դրոշներ: Տրամաբանորեն՝ ՌԴ դրոշ հրապարակ բերողը, պետք է բերեր նաև Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Մոլդովայի, Վրաստանի և այսպես շարունակ դրոշները կամ հենց ԽՍՀՄ-ի դրոշը: Սակայն հրապարակ է բերվում միայն և հատկապես ՌԴ-ի դրոշը:
Իսկ ամեզավեշտալին այն է, որ ՌԴ-ի դրոշի ներքո Գերմանիայի կամ ֆաշիզմի դեմ հաղթանակը տոնող անձինք ամենից շատն են ատում հրեաներին՝ «մոռանալով», որ նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի ամենամեծ թիրախը հրեա ազգն էր:
Կարծում եմ՝ կարողացա բացատրել, թե ինչու եմ կարծում, որ Մայիսի 9-ը Հայաստսնում պարտադրված քաղաքական տոն է»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
275Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
181Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
226Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
219Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
179Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
173Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14519.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14319.09.2026, 23:12