«Զարմանալի չէ, որ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականներին» ընդունել է ԱԽ քարտուղարը»․ Հակոբ Բադալյան
![]() 144 Այսօր, 02:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Շատերն են ուշադրության արժանացրել հանգամանքը, որ Հայաստան են ժամանել Ադրբեջանի այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչներ», իբրև թե Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների ու խաղաղության առաջմղման համար: Ինչո՞ւ եմ ասում Ադրբեջանի այսպես կոչված «քաղհասարակություն»: Որովհետև Ադրբեջանում չկա և չի կարող լինել քաղհասարակություն: Այնտեղ քաղհասարակություն կոչվածը ընդամենը Ադրբեջանի իշխանությանը կից գործող կազմակերպություններ են, որոնց միջոցով իրականացվում է օրինակ Լաչինի միջանցքի շրջափակում կամ գրոհ Հայաստանի հանքարդյունաբերական սեկտորի, Հայաստանի ատոմակայանի դեմ՝ իբրև թե դրանք վտանգում են ռեգիոնալ էկոլոգիան: Ըստ այդմ, Հայաստան են ժամանել Իլհամ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականները», և սա ոչ թե գնահատական է, այլ փաստի արձանագրում: Այդ առնչությամբ, ուզում եմ հիշեցնել, որ արցախյան առաջին պատերազմից տարիներ անց՝ արևմտյան դոնորների նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվել են Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների հետ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների շփումներ, հավաքներ, քննարկումներ: Դրանք եղել են հիմնականում Վրաստանում, նաև այլ երկրներում, բայց նաև մի քանի անգամ եղել է, որ հենց Հայաստանում: Հետո՝ Իլհամ Ալիևը կտրուկ արգելեց «քաղաքացիականների» շփումը հայաստանյան գործընկերների հետ: Չեմ կարող ստույգ ասել, թե որ թվականներին էր, բայց դա այն ժամանակահատվածն էր, երբ Ադրբեջանն արդեն անցնում էր այսպես ասած ռազմական սրացման քաղաքականության: Դա թերևս մոտավորապես 2011-12 թվականներին էր, իսկ 2013-14-ից սկսած Բաքուն պարբերաբար լարում էր իրավիճակը սահմանին կամ շփման գծում: Ալիևը կտրուկ արգելեց «քաղաքացիականների» շփումները, որովհետև այդ շփումները նրա համար լինելու էին հայ-ադրբեջանական հարցում ռազմական բաղադրիչի կիրառումն ուժգնացնելու քաղաքականության խոչընդոտ, առնվազն՝ կաշկանդող հանգամանք: Ինչ եղավ հետո, չներկայացնեմ, բոլորի հիշողության մեջ թարմ է հետո եղածը: Հիմա Իլհամ Ալիևը դեմ չէ «քաղաքացիականների» շփմանը, որովհետև ռազմական ճանապարհով լուծել է իր հարցերը, հետո ռազմական շանտաժով կորզել է քաղաքական զիջումներ, հիմա արդեն շոշափում է «փափուկ ուժի» ճանապարհով առաջ շարժվելու հողը: Ինչ վերաբերում է հայաստանյան «քաղհասարակությանը», ապա այդ առնչությամբ մի քանի օր առաջ արել եմ Ֆեյսբուքում գրառում, թե որն է մեր «քաղհասարակության» ճարտարապետությունը: Գերազանցապես արտաքին դոնորներով ֆինանսավորվող սեկտորը չի կարող լինել Հայաստանի քաղհասարակություն: Այն կարող է կոչվել այդպես, բայց գործունեության վեկտորը որոշելու են նրանք, ովքեր ֆինանսավորում են: Սա 1+1-ի պես պարզ մի բան է: Իսկ դոնորները բնականաբար այդ ֆինանսավորումն իրականացնում են քաղաքական, այլ ոչ թե բարեգործական նկատառումներով: Հայ-ադրբեջանական «քաղաքացիական հանրությունների» շփումները այդ քաղաքական օրակարգի մաս են: Ես ստույգ տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների այցը Երևան, եղել է հենց այդպիսի մի դրամաշնորհային ծրագիր՝ դոնորների «գաղափարական» ծիրում: Իհարկե ավելորդ է խոսել այն մասին, թե այդ պատկերի հանդեպ ինչպիսին է Հայաստանի պետական քաղաքականությունը: Հետևաբար զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականներին» ընդունել է ԱԽ քարտուղարը: Հիշու՞մ եք դասական դարձած հայտնի ֆիլմը, խորհրդանշական՝ «Կովկասի գերուհին» վերնագրով: «Նինան խնդրեց, որ հենց դուք նրան փախցնեք», ասում են Շուրիկին: «Նինան շա՞տ խնդրեց», հարցնում է նա: «Շատ-շատ»,- հնչում է պատասխանը՝ Շուրիկին համոզելու և առևանգման մեջ ներգրավելու համար: Եթե դոնորները «շատ-շատ խնդրեին, ապա «քաղաքացիականներին» Հայաստանում կընդունեին թերևս պետական ավելի բարձր մակարդակով էլ: Նվազագույնը որովհետև դոնորների վերաբերմունքը մեծ նշանակություն ունի կառավարող ուժի նախընտրական նպատակների համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Զարմանալի չէ, որ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականներին» ընդունել է ԱԽ քարտուղարը»․ Հակոբ Բադալյան
13302:06
«Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում»․ «ՀայաՔվե»
16301:06
«Խաղից հանում են ընդդիմության վարչապետի թեկնածուին»․ Տիգրան Աբրահամյան
17600:24
«Նիկոլական աղբակույտի պերճանքն ու թշվառությունն ամփոփված է տեր Հուդայի շուրջ հյուսվող էպոպեի մեջ»․ Միհրան Հակոբյան
234Երեկ, 23:30
«Սրանով «կառավարությունը ես եմ» մոդելն ավելի է ընդհանրանում՝ ճյուղավորվելով ամենուր»․ Արմեն Հովասափյան
191Երեկ, 22:54
«Նիկոլի սիրտը արյուն է ուզում․ չտրվե՛ք սադրանքների»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
200Երեկ, 22:36
«Կադիրովականներն ընդդեմ «ԿԳԲ»-ականների»․ Հակոբ Բադալյան
315Երեկ, 21:24
Թեժ վեճ ԱԺ նիստից հետո՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև (տեսանյութ)
357Երեկ, 20:18
