«Չեք պատկերացնում՝ ապօրինությունների ինչ հրեշավոր մեքենա եք գործի դրել»․ Էլինար Վարդանյան
![]() 333 Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ., 11:00 «ՀՀ-ում կան 40-ից ավելի քաղբանտարկյալներ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Վստահ եմ՝ ասելու եք՝ այդ մարդիկ հանցագործություն են գործել, ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»,- շարունակեց Էլինար Վարդանյանը՝ ընթերցելով ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձևը, որտեղ նշված է, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալներ։ «Հասել ենք այն իրավիճակին, որ կալանավորում են փաստաբաններին։ Գիտեինք, որ պաշտպաններին կալանավորում են բռնապետական երկրներում։ Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը հավաքի ժամանակ ձեռքերը վերև բարձրացրած ընդամենը ասում էր՝ հանդարտվեք, բայց կալանավորեցիք»,- ասաց Վարդանյանը՝ հիշատակելով նաև Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը։ «Կամ էդ ձայնագրությունները ինչո՞ւ եք կտրում կպցնում իրար․․․հասկացանք, որ մեծ եղբայրը հետևում է, բայց էդպե՞ս»,- հեգնեց պատգամավորը՝ հավելելով․ «Էսա՞ ձեր ժողովրդավարությունը․․․չեք պատկերացնում՝ ապօրինությունների ինչ հրեշավոր մեքենա եք գործի դրել, այնպես արեք, որ այդ մեքենան վաղը ձեր դեմ չգործի»,-ասաց Վարդանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
