«Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում»․ «ՀայաՔվե»
![]() 362 Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ., 01:06 «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում •Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական գործ հարուցելու և այդ գործի շրջանակներում, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, նրան բիրտ ուժով բերման ենթարկելու կապակցությամբ։ Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին նրա դեմ, որ Փաշինյանի վարչախումբը, այս էլ որերորդ անգամ, անթաքույց քաղաքական հաշվեհարդար է տեսնում ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարների նկատմամբ։ •«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխող վարչախմբի այս հակաօրինական ու հակամարդկային գործողությունները, այս ամենը համարում ժողովրդավարությունը գերեզմանող և Հայաստանը խավարամիտ բռնապետության տանող պետական ահաբեկչություն, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությանը ճնշելը, ազատ խոսքը լռեցնելն ու ժողովրդին ահաբեկելն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության բոլոր իրավապաշտպան կառույցների, մեր գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման այս աղաղակող դեպքի վրա և ակնկալում նրանց համարժեք արձագանքը»։ Աղբյուրը` ՀայաՔվե |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
