«Մարդիկ ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի հեռացումը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, մասնավորապես, 2024 թվականի մայիսի 9-ին ժողովուրդը ոտքի էր կանգնել։ Բագրատ Սրբազանին հաջողվել էր իր բարի և հայրենասեր կերպարի շուրջ համախմբել ժողովրդին, առաջնորդել մի ազնիվ պայքար, որը ստացավ «Սրբազան շսրժում» ժողովրդական անվանում։ Բագրատ Սրբազանի դերն այդ հարցում անուրանալի է և հարգանքի արժանի։ Այդ շարժումը հաջողություն չունեցավ միայն մեկ պատճառով. Ազգային ժողովի պատգամավորները չնախաձեռնեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Առանց քաղաքական լուծումներին այն շարունակվել չէր կարող։ Այդ մարդիկ համախմբվել էին Բագրատ Սրբազանի կոչով, սակայն՝ գաղափարի շուրջ։ Գաղափարը շարունակում է իր կենսական ուժը, այն ավելի է ամրապնդվել ու զարգացել։ Մարդիկ ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այս անգամ մենք ընտրել ենք պայքարի ճիշտ ռազմավարությունը, որի դեպքում մարդկանց մոլորեցնել ոչ մի պատգամավոր չի կարող։ Մենք կունենանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, նոր այս մարդկանց կհրավիրենք իրենց բաժին պայքարին և աջակցության, որից հետո ամեն ինչ կավարտվի մեծ արագությամբ և արդյունավետությամբ»։

«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
4100:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
81Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
75Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
89Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
89Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
129Երեկ, 18:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
140Երեկ, 17:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
143Երեկ, 16:43