Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Էդմոն Մարուքյանը՝ իմպիչմենթի և վարչապետի իր թեկնածության մասին

Էդմոն Մարուքյանը՝ իմպիչմենթի և վարչապետի իր թեկնածության մասին
220
Երեկ, 14:48

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում անդրադարձել է թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։ Նա պատրաստվում է հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել իմպիչմենթի գործընթացի դեպքում տալ իրենց համաձայնությունը։ Ուղիղ եթերում Էդմոն Մարուքյանը զանգահարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով համաձայնեց հանդիպել և հարցը քննարկել։ Մարուքյանը հանդիպման առաջարկով ձայնային հաղորդագրություն ուղարկեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները և քայլերի հերթականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան