«Նիկոլ Փաշինյանը ստում է, չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»․ Լևոն Զուրաբյան
![]() 353 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 16:12 «Քանդենք «Հայաստանը բանակցել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը» նորածին միֆը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, սակայն իրականությունը լրիվ այլ է»,- խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հրապարակ եկած միֆերից՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Ղարաբաղի անկախության հարցը չեն փորձել լուծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով, քանի որ ի սկզբանե պարզ է եղել, որ պարտվելու են, իրավական լուծման շանս չկա, մեծամասնությունը Ադրբեջանի կողմից էին, և անհնար էր վերահսկել այնտեղ ընթացող քննարկումները։ «ՄԵնք որոշեցինք, որ եթե կարողանանք հարցը տեղափոխել ԵԱՀԿ-ի հովանու տակ, մենք սկսելու ենք վերահսկել դիվանագիտական գործընթացը, այսինքն որևէ անցանակալի լուծման դեպքում կկարողանանք մեր քվեարությամբ դադարեցնել։ Եվ իսկապես սա փայլուն լուծում էր։ 1992 թվականին մենք անդամագրվեցինք ԵԱՀԿ-ին, ներսում ստեղծվեց Մինսկի խումբը և այդ պահից սկսված ընդունվեց որոշում, որ մենք բացառելու ենք որևէ փաստաթղթում Ղարաբաղի անդամակցությունը Ադրբեջանին կամ որևէ բառակապացություն, որ գրված է ԼՂ, իսկ փակագծում՝ Ադրբեջանի Հանրապետություն»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ բազմամյա գործունեության ընթացքում չկա մի փաստաթուղթ, որում ԼՂ-ի կողքին գրված լինի Ադրբեջան։ «Մեր դիվանագետներն ունեցել են հստակ հանձնարարական՝ ոչնչացնել նման ցանկացած փաստաթուղթ՝ վետոի կիրառմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ սուտ է, մեր դիվանագետները երբեք թույլ չեն տվել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
