Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը
![]() 345 Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 02:42 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Ադրբեջանում Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը 2025 թվականի մայիսի 17-ին իր տելեգրամյան ալիքում իր իսկ մեկնաբանությամբ ու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ hայտնում է Գարեգի Նժդեհի հուշարձանի ոչնչացման մասին՝ ներկայացնելով հերոսին որպես Ֆաշիստ, իսկ հուշարձանի ոչնչացումը որպես հերոսություն։ Հուսեյնովը նշում է նաև ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի ոչնչացման մասին։ Հարկ է նշել, որ ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը գտնվում էր Արցախի Մարտունի քաղաքում։ Այն քանդակվել էր քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից և տեղադրվել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Արցախի Մարտունու շրջանում տեղակայված Գարեգին Նժդեհի արձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
