Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պաշտոններում պետք է բացառել ծառայությունից չարամտորեն ազատվածների մուտքը»․ Արա Պողոսյան

«Պաշտոններում պետք է բացառել ծառայությունից չարամտորեն ազատվածների մուտքը»․ Արա Պողոսյան
94
Երեկ, 21:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ սեղմեմ նրա ձեռքը, ով չի կռվել իր Հայրենիքի համար։
Բացի առողջական պայմաններով զինվորական ծառայությունից ազատվածները, մնացածը, ովքեր այս կամ այն ձև՝ օրինական կամ ապօրինի ազատվել են զինվորական ծառայությունից, պետք է մոռանան բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու, այլ հավասար պայմաններում պաշտոնեական առաջխաղացում ունենալու մասին։ Ընտրովի պաշտոններում պետք է բացառել զինվորական ծառայությունից չարամտորեն (բացի հիվանդությունը՝ մնացած բոլոր դեպքերը չարամտություն են) ազատվածների մուտքը, որովհետև պետական պաշտոնյան պետք է լինի օրինակ հասարակական վարքագծի և իր օրինակը պետք է դառնա կրկնօրինակման աղբյուր»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան