«Էսօր առնվազն Ալեն Սիմոնյանի կա՛մ էգնահողը պետք է լիներ, կա՛մ յոթը»․ Բագրատ Միկոյան
![]() 422 Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 21:36
«Գիտեք՝ Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մարդասպան է անվանում»,- այս մասին «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ «7 օր անցել է, չէ՞, այդպես անվանելուց, էսօր առնվազն Ալեն Սիմոնյանի կա՛մ էգնահողը պետք է լիներ, կա՛մ յոթը, իրենք էլ հարազատներով նստած, իր էդ ակվարիումի նկարը մեծացրած, ու իրենց հարևաններից երևի Ռուբիկ ձյաձյան էլ պիտի ասեր՝ դե առաջին բաժակը չխկացնենք, հետո կարանք չչխկացնենք էլի»,- նշել է Միկոյանը։ «Ալեն Սիմոնյանը «մարդասպան», «թալանչի» բառերն է ասել, այդ բառերի կոմպլեկտը վերաբերելի է Ալեն Սիմոնյանին, իրենց ղեկավարած խմբակին։ Մարդասպան եզրույթն օգտագործում են այն մարդիկ, որոնց մեղքով սպանված մարդկանց գերեզաններ կան Հայաստանի ցանկացած բնակավայրում՝ տասնյակ և հարյուրավոր։ Առնվազն հոկտեմբերի 18-ից հետո յուրաքանչյուր զոհ եղել է իրենց ցանկությամբ, որովհետև իրենց պարագլուխը հայտարարեց, որ կարող էր լինել նույնը, բայց զոհեր չլինեին․․Մարդասպանությունից խոսում է մի խմբակի անդամ, որը հղի կնոջը վրաերթի է ենթարկում ու անօգնական թողնում»,- ընդգծել է Միկոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
