«Առաջինը թող Ալեն Սիմոնյանը գնա Բաքվում ապրի, անձնական օրինակն ամենաազդեցիկն է»․ Արամ Մանուկյան
![]() 518 Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 00:18 «Արժե, որ հենց ինքն էլ առաջինը գնա Բաքվում ապրի, անձնական օրինակը ամենաազդեցիկն է, թող Ալեն Սիմոնյանն իր ընտանիքով գնա Բաքու՝ ապրի»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած մտքին․ «Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որ ժամանակին ապրել են ՀՀ տարածքում։ Խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել»։ «Ես դա ռեալ չեմ համարում, միգուցե դա հետոյին է վերաբերում։ Ո՞վ է ապահովելու անվտանգությունը, կա՞ միջազգային ատյան, որ կկարողանա երաշխավոր լինել։ Այս վիճակում, երբ որ չկան միջազգային խաղի կանոններ, քո արկածախնդրությունն ինչի՞ համար է»,- ընդգծեց Մանուկյանը։ «Մեր քաղաքական ուժը միշտ կողմ է եղել հարաբերություններին, մեր կարգախոսը բարիդրացիությունն էր, մենք կողմ ենք դիվանագիտական հարաբերություններին, բայց սեփական ինքնությունը պահպանելով, սեփական բանակը ուժեղացնելով և արժանապատվությունը պահպանելով։ Բայց այդ պայմանագրում արժանապատվություն տեսնո՞ւմ եք, թող իշխանությունը ներկայացնի մի կետ, որով Ադրբեջանը որևէ զիջում է անում, փոխզիջում պետք է լինի, չէ՞, ո՞րն է այդ փոխզիջումը»,- հավելեց Մանուկյանը։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
17417:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
16016:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
14816:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
13115:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10614:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
11114:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
23814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
26914:12
