Չի մերժում, բայց համոզում է․ «Հրապարակ»
![]() 261 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Գրել ենք, որ «Արթուն ենք» նախաձեռնության իմպիչմենտի գործընթացի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որի անունը վերջին օրերին քննարկվում է։ Երրորդ նախագահի թիմի համար Վանեցյանը կարծես ընդունելի թեկնածու է, մինչդեռ երկրորդ նախագահը շարունակում է թերահավատորեն մոտենալ բուն գործընթացին և Իշխան Սաղաթելյանի միջոցով Վանեցյանին որոշ մեսիջներ է փոխանցել, որ պետք չէ մտնել անհեռանկարային մի գործընթացի մեջ, որի ելքն ի սկզբանե կանխորոշված է։ Միևնույն ժամանակ ասել է, որ եթե Վանեցյանը կարողանա ութ պատգամավորի ստորագրություն հավաքել իր թեկնածության շուրջ, իր խմբակցության 28 պատգամավորի աջակցությունը կստանա։ Բացի այդ՝ վստահեցրել է, որ Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի և ճիշտ կլինի՝ պատրաստվի հաջորդ ընտրություններին, հատկապես որ, եթե մտնի իմպիչմենտի գործընթացի մեջ, ինքը չի կարող երաշխավորել, որ իր թիմը չի քննադատի Վանեցյանին։ Տեղեկացանք նաեւ, որ Արթուր Վանեցյանը մեկնել է Մոսկվա, մտերիմները վստահեցնում են, որ գնացել է մոսկվաբնակ եղբոր հետ խորհրդակցելու՝ իր առաջադրման մասին, եւ վերադառնալու է մայիսի 31-ին։ Քաղաքական շրջանակները չեն բացառում, որ նա ուղևորության ընթացքում նաև որոշ ռուս պաշտոնյաների հետ կհանդիպի»։
|

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
