Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրում փոփոխություններ են կատարվել
![]() 174 Երեկ, 19:42 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: Ըստ այդմ՝ Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում: Հստակեցվում են դիմումների մերժման հիմքերը: Հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածից հետո աշխատանքի վերադառնալու դեպքում նշված վարկառուները կարող են դիմել և շարունակել ստանալ աջակցություն ծրագրի շրջանակում: Հստակեցվում են շահառուի կարգավիճակը դադարելու հիմքերը, մասնավորապես 3 ամիս անընդմեջ յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելը։ Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր դիմելու պահին ունեն զբաղվածություն, այսինքն՝ գրանցված աշխատող են։ Աջակցության չափը կազմվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ |
«Մայր Աթոռը պետք է դատի տա․ կոնկրտ մեղադրանք է հնչել»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9414:42Շտապօգնության բժիշկների ու վարորդների են ծեծել․ կադրեր՝ դեպքի վայրից (տեսանյութ)
13914:06«Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան ծառայությունից»․ Նիկոլ Փաշինյան
14013:42Բագրատ Սրբազանի հարցազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
16313:36«Առկա են բավարար ապացույցներ ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար»․ Էրիկ Ալեքսանյան
13112:54«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»․ Աննա Հակոբյան
30709:18«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դ***ել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»․ Նիկոլ Փաշինյան
31509:12Թշնամուց փող են ստացել․ «Հրապարակ»
14008:54