Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Նիկոլն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին առնվազն 30 տարում»․ Արթուր Դանիելյան

«Նիկոլն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին առնվազն 30 տարում»․ Արթուր Դանիելյան
336
Երեկ, 12:48

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին առնվազն 30 տարում...
Վերջերս հանրային օրակարգում հաճախ են հայտնվում տարբեր հոգևորականների անուներ, սակայն ցավոք սրտի այդ անունները հնչում են շատ առօրեական, նույնիսկ կասեի ցավալիորեն աշխարհիկ ենթատեքստի ներքո: Սրբազաններից Բագրատը հրաժարական է պահանջում, Առաքելը դրան ընդդիմանում է, Միքայելը ռազմական հեղաշրջում է ուզում, Արշակը կիսա-նզովում է, Վազգենը կոչ է անում մտնել ԵՄ, իսկ Եզրասը պարգևատրվում է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Ակամայից զուգահեռներ ես տանում Փաշինյանի չդիրքորոշման քաղաքականության հետ, երբ նա Էստոնիայում կոմունիստներին նզովող հուշահամալիրում խոնարհվում է, իսկ մի շաբաթ անց խոնարհվելու է արդեն ի փառս նույն կումունիստների, բայց արդեն Մոսկվայում:
Այս ամենի ֆոնին բավականին դյուրամարս է թվում qahana.am կայքում հայտնվող հոդվածները որոնք միտված են հարթել մեր, միաֆիզիտ հայերիս, տարաձայնությունները երկբնակ ռուս ուղղափառների հետ: Հլը լավ ա կաթոլիկները ի տարբերություն ուղղափառների մեզ աղանդավոր հերետիկոս չեն համարում, թե չէ երկուսի տակ հարմարվելը դժվար կլիներ: Եսիմ.. գուցե Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, Հվհան Մանդակունին, Բաբկեն Ա, Ներսես Բ ու Կոմիտաս կաթողոկոսները, Վրթանես Քերթողը, Անանիա Շիրակացին ու նունյիսկ Հովհաննես Օձնեցին (այս մեկը իհարկե դժվար) ըմբռնումով մոտենայն իրենց ներկայիս հոգևոր ժառանգների այս աստվածաբանական կոմպլիմենտարիզմին տվյալ աշխարհաքաղաքակական ենթատեքստում, թեպետ «նախկինների» ժամանականները նենց չի որ ավելի բարդ չէին: Ինչո՞վ ա Քաղքեդոնի ժողովը զիջում ԵԱՀԿ Մինսկի Խմբին...
Այս աստվածաքաղաքական բազմազանության ֆոնին հավատավորներից էլ ամեն մեկը իրեն հարմար սրբազան է գտնում ու սրբորեն սատարում նախընտրելով չտենալուն տալ և հետևաբար հարցի տակ չդնել «այլընտրանքների» սրբզանությունը: Վերջիվերջո եթե 1700 տարվա կենաց մահու պայքարից հետո կարելի է մոռնալա վերոհիշյալ հայրերի պատգամները և Հիսուսի մի բնությունը ձեռի հետ նաև երկբնակ համարվել, ինչու չի կարող երկբնակ համարվել ճշմարտությունը առհասարակ: Երկբնակ ճմարտութոյւնը դա այն է երբ սրբորեն պետք է հետևել թե Բագրատ ու Միքայել սրբազաններին և թե իրենց ամբողջովին հակասող Վազգեն ու Առաքել սրբազաններին:
Ոմանք իհարկե դժվարանում են այս «եկբնակը նորաձև է» շարժման մեջ կողմնորոշվել և սրբապիղծներին չդասվելու համար լուռ են մտահոգվում եկեղեցու պառակտմամաբ: Էլ ավելի քչերն են նույնիսկ մտքում արձանագրում այն ցավալի փաստը որ քաղաքական, տնտեսական, անվտանգային և այլ արհավիրքների մեջ հայտնված մեր հոտը իրականում ամենից շատ տանջվում է բարոյական ճգնաժամի ճիրաններից: Եվ տանջանքն այդ գուցե հենց նրանով է սրվում, որ մեր բարոյական ուղենիշները ճշմարտությունը փնտրելու ու սեփական բարեկեցության գնով մեզ այն ցույց տալու փոխարեն քաղաքական, երբեմն էլ զուտ նեղանձնական, նպատակահարմարությունն են առաջ քաշում:
Կար անշուշտ ժամանակ երբ մեր հոգևորականները ամենից վեր էին դասում հենց բարոյականությանը վերաբերվող օրակարգը և ժամանակը ցույց տվեց որ իրենց այդ սկզբունքայնությունն էր որ թույլ տվեց մեզ սեփական ինքնություն ունենալ: Պարսիկները եկան ու գնացին, հետո մոնղոլներն ու արաբները, բայց մերոնց մտքով չանցավ որ կարելի էր հետին թվով «նիրյատ» ըլնել Քաղքեդոնի մեջ ու Բյուզանդացիքից մի բան կլպել, եթե ոչ հոտի համար ուրեմն գոնե սեփական թայվի...
Հմի Պուլքերիան ա էլի, վիզ ա դրել կայսրության առաջին կին իմպերատոր հռչակվել: Բռնել սխոդկա ա կանչել, Նեստորին ռասկառանավատ պիտի անի, օղորմածիկ «կնատյած» Կյուրեղ Ալեքսանդրացուն պրոշլյակ ճանաչի ու Աստվածածնին որպես պաշտամունքի առարկա առաջ բերի որ էդ բռի բյուզանդացիք մի քիչ կնամեծար դառնան: Հիսուսի հայր թող շարունակի լինել Աստված, բայց մայրը թող լինի մարդը, ինքն էլ կունենա երկու բնություն մարդկային ու աստվածային: Պուլքերիան էլ վերջապես կնստի գահին: Չէէէէ՜, էս մեր հայերը պիտի պարտադիր ճշմարտության համար դոշ տային, սաղի հետ հագնեին գնային մենակով Սասանյանների դեմ կռվեին ինչ ա թե չեն ընդունում քաղաքական նպատակարհամրության համար բարոյական նորմերի ոտնահարումը:
Մեկը չկա՞ր հուշեր Հովսեփ Վայոցձորցուն որ կարելի ա մի հոգու ղրգել Քաղքեդոն Պուլքերիայի թրի տակով անցնելու, բայց օրինակ Մելիտե Մանազկերտցուն էլ ղրգել պարսիկների մոտ որ ընդեղից Պուլքերիայի հրաժարականը պահանջի... մինչև տենայն ինչ էր ըլնում, ով էր ում կրում... արանքում իհարկե հոտը խույվորած բարոյալքվելու էր ու հուսահատությունից հրժարվեր ինքնությունից էլ, Աստծուց էլ հայրենիքից էլ, բայց դե դա եգուց մյուս օրվա հարց կլիներ, իսկ էսօր պետք էր հարմարվել, լեզու գտնել, ճկունություն դրսևորել...
Համ էլ Ավարայրը չէր լինի, էդքան կարգին տղա չէր զոհվի... ինչպես հիմա նորձև է ասել՝ անիմաստ... բյուզանդացիք մեր տարածքով սասանյան պատժամիջոցներից կխուսափեին, պարսիկներից վարկ կվերցնեինք եկեղեցի կսարքեինք, հետո էդ վարկը փակելու համար էլի վարկ կվերցնեինք, հետո վարկի դիմաց հող կտայինք առանց կռվի, առևտուր կանեինք... հայերն էլ դե բարոյական ողնաշարը կկորցնեին ու մի քանի տասնամյակ հետո կփոշիանային առանց կռիվ-դավ, հազար տարուց ավել սեփական ինքնության ձեռը չէին չարչարվի: Պապ թագավորին գործը չէր էլ հասնի:
Իսկ ինչոր մի զուգահեռ իրականությունում Հայ Առաքելական Եկեղեցու մի խարիզմատիկ սպասավոր զինվում է Հովհաննես Օձնեցուց ժառանգած զինանոցով և իր մաքուր անգլերենով մեր խորհրդավոր եկեղեցիների ներսից շաբաթը մեկ քարոզ է կարդում սոցցանցերում որտեղ բացահայտում է քրիստոնեության գաղտնիքները, պնդում և հիմնավորում է մեր եկեղեցու դոգմատիկ իրավացիությունը, համոզում է օտարազգիներին որ իրենց բոլոր պրոբլեմները նրանից են որ նրանք հեռվացել են Հիսուսից քանի որ իրենց հոգևորականները միշտ հարմարացրել ու նենգափոխել են քրիստոնեության փիլիսոփայությունը տվյալ պահի քաղաքակական նպատակահարմարությանը: Նա բացատրում է որ Հիսուսը չի կարող ունենալ երկու առանձին բնություն այնպես ինչպես հոսանքը չի կարող լինել առանց լարի: Որ աստվածային էությունը բանականության մեջ է պարփակված և որ դրա մասին էին խոսում բոլորը հույն ստոիկյաններից մինչև Հեգել ու Յունգ: Որ Եվրոպան ու ամերիկան կործանվում են հենց նենգափոխված քրիստոնեության ու Պուլքերիայի նման ամբիցիոզ ավանտյուրիստների պատճառով: Որ հայերը միշտ պաշտպանել են ճշմարտությունը հաճախ սեփական կյանքի ու պետականության գնով: Այդ զուգահեռ իրականությունում ողջ աշխարհի պասսիոնար երիտասարդությունը ձգտում է կյանում գոնե մեկ անգամ այցելել Հայաստանը, իսկ շատերը նունյնիսկ զենքը ձեռքին որոշում են սատար կանգնել համալրելով հայկական բանակի օտարերկրյա խաչակիրների գունդը կամ նույնիսկ կորպուսը:
Այդ զուգահեռ իրականության մեկ այլ հոգևորական շատ ու աներկբա կպատասխաներ այն հարցին բարոյական մարդ է արդյոք քաղաքացի Փաշինյանը, և եթե այո ապա ով է այդ պարագայում Փաշինյանի ամեն ինչին ընդդիմացող մեկ այլ քաղաքացի: Այնուհետև մեր զուգահեռ հոգևորականը կհորդորեր մեզ, ընդդիմացողներիս զերծ մնալ եկեղեցի այցելելուց քանի դեռ մենք չենք խոստովանել և ապաշխարհել մեր մեղքերը, քանի որ հարկ չէ Աստծո տանը մեկ հարկի տակ նույն վերաբերմունքի արժանեցնել համ ուղղադավան և առաքինի Փաշինյանին համ իրեն ամեն ինչով հակառակվողներին: Պարզ տրամաբանութոյւն է՝ եթե Փաշինյանը պիտի հրավիրվի Մայր Տաճար ապա իրեն անբարոյական համարվողները չեն կարող...
Զուգահեռ իրականության երրորդ մի հոգևորական էլ զերծ մնալով ներքաղաքական և աշխարաքաղաքական այս ելևէջներից հղում կաներ միաբնակության վերաբերյալ Անանիա Շիրակացու աշխատանքներին և նախ իտոգ կտար արհեստական բանականության շուրջ ծագած բարոյաէթիկական վեճերին, այնուհետև Շիրակացու թեզերը մարմնավորող Էնշտեյինին հղում կաներ ու կասեր որ քանի որ E=MC2 իսկ Ռոլֆ Լանդաուերի ֆորմուլյաի համաձայն ենտորպիայի վերացումը պահանջում է ջերմության գեներացում ապա, ահեղ դատաստանի օրը վրա կհասնի այն պահին երբ աշխարհի սերվերներում պահվուղ ինֆորմացիայի ֆիզիկական քաշը կգերազանցի երկիր մոլորակի թողունակության սահմանները և այն կվերածվի սև խոռոճի...
Բայց այս ամենը ցավոք տեղի կունենան միայն շատ հեռու ու շատ զուգահեռ մի իրականությունում: Մեր իրականությունում Մայր տաճարի վերաբացման առաջին շարքերում նստած է Նիկոլը, իսկ իր կողքը քրիտոնեական հեզությամբ և խոնարհությամբ իրեն չզիջող մի շարք այլ հավատավորներ... բոլորը իրար արժանի:
Այս իրականությունում Շիրակացի «դոմփող» չկա...

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան