Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան

«Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան
154
Երեկ, 14:24

«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168-ի ուղիղ եթերում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ արած ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա ասում է․ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։
Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։
Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»։
Բագրատ Սրբազանի խոսքով Փաշինյանը որոշել է դառնալ միապետ․ «Ստախոսը որոշել է դառնալ միապետ՝ և՛ եկեղեցու գլուխ, և՛ պետության։ Մոռանում է իր մաքրվելու մասին, կործանել է մի ամբողջ պետություն»,- ասաց Սրբազանը։

Բագրատ Սրբազանի հարցազրույցը