«Սա կոմպրոմատային զգուշացում է եկեղեցականներին»․ Հակոբ Բադալյան
![]() 290 Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 13:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գրառումն իհարկե բորբոքել է հանրությանը: Սակայն, ինչպես թերեւս միշտ, հանրային ուշադրությունը կենտրոնանում է ոչ այնտեղ, որտեղ էականն է: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի առավել էական գրառումը այն չէ, ինչ առավոտից քննարկում է հանրությունը: Ահա վարչապետ Փաշինյանի առավել էական գրառումը. «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»: Սա գրառում է Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից: Եվ ինչո՞ւ եմ հենց այս գրառումը համարում առավել էական: Որովհետև, նա փաստացի դրանով բարձրաձայնում է, որ կարող է լինել եկեղեցականների կյանքի քննություն, կարող են ի հայտ գալ այդ կյանքի տհաճ մանրամասներ, և ավելին՝ սա ըստ էության կարող է լինել կոմպրոմատային զգուշացում եկեղեցականներին: Սա է ըստ էության էականը, որ նախընտրական տարում քաղաքական իշխանությունն ըստ էության նոր աստիճանի է բարձրացնում ՀԱԵ ղեկավարության հետ դիմակայությունը, ու ըստ էության՝ կոմպրոմատային աստիճանի: Այս ամենը թերևս վկայում է մի բանի մասին՝ նախընտրական այս պրոցեսում հանրությանը սպասում է կամ շատ մասշտաբային մի թատրոն, կամ հանրությունը կլինի ականատես ու մասնակից ներքին պայքարի ավելի խորը և ավելի անգութ դրսևորումների, որոնք ունեն ֆունդամենտալ շարժառիթներ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
