«Ընդդիմադիր ուժերն իշխանությունների հեռացման հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չունեն»․ Արթուր Վանեցյան
![]() 299 Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 21:06 «Չբացառելով փողոցային պայքարը, չբացառելով որևէ գործողություն, որը կբերի այս իշխանությունների հեռացմանը՝ մենք պետք է պատրաստվենք 2026 թվականի ընտրություններին»,- այս մասին «ԼուրջCast»-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն չեն միավորվում, այլև հակառակը՝ քննադատում են միմյանց, Վանեցյանը նշեց․ «Չեմ ուզում անդրադառնալ այլ ուժերի հարաբերություններին, բայց ես և իմ կուսակցությունն ունենք շատ լավ, առողջ, գործընկերային հարաբերություններ թե՛ երկրորդ նախագահի, թե՛ երրորդ նախագահի թիմերի և թե՛ մյուս ընդդիմադիր ուժերի հետ։ Կարծում եմ, որ իրական ընդդիմադիր ուժերը չեն կարող ունենալ անհաղթահարելի տարաձայնություններ իշանությունների հեռացման հարցում, կան տակտիկական տարբերություններ, օրինակ՝ մի թիմի կարծիքով՝ ամենաարդյունավետ գործիքը հենց այս պահին իմպինչմենթի կիրառումն է, մյուս թիմը մտածում է, որ իմպինչմենթի համար պետք են ինչ-որ նախապայմաններ, բայց գլոբալ առումով ընդդիմությունը տարաձայնություններ չունի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
