«Լարվածության աճ՝ Ստամբուլի բանակցություններից առաջ». Սուրեն Սուրենյանց
![]() 204 Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 08:54 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, թե Ուկրաինայի վերջին հարձակումները ռուսական ռազմաօդային բազաների վրա կարող են ուժեղացնել նրա դիրքերը բանակցություններում, որոնց հերթական ռաունդը տեղի է ունենալու վաղը՝ Ստամբուլի Չիրաղան պալատում: Սակայն այս կարծիքն այնքան էլ համոզիչ չէ: Իհարկե, Ուկրաինան շոշափելի վնաս է հասցրել ռուսական ռազմաբազաներին, ինչը, սակայն, էապես չի ազդում պատերազմի ընթացքի, ուժերի բալանսի վրա ու ավելին՝ Մոսկվային կարող է դրդել ավելի կոշտ դիրքորոշման ու գործողությունների։ Սա սովորաբար բանակցային գործընթացը դարձնում է ավելի բարդ ու քիչ փոխզիջումային։ Ըստ այդմ, Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում, իսկ կողմերի կողմից առաջարկվող լուծումների անհամատեղելիությունը ու Կիևի երեկվա գործողությունները կարող են մեծացնել էսկալացիան պատերազմում: Մեծ հաշվով, մնում եմ իմ կարծիքին՝ քանի ձգձգվում է բանակցային լուծումը, այնքան ավելի մեծանում է այն գինը, որը պետք է վճարի Ուկրաինան՝ պատերազմի ավարտի դիմաց»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
