«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ»․ Վահան Կոստանյան
![]() 243 Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 10:12 «Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների, և դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը»,- համաժողովի ժամանակ իր ելութում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հույս հայտնելով, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ «Ֆրանսիայի հետ շարունակաբար ընդլայնվում է համագործակցությունը բոլոր, ներառյալ՝ ռազմավարական ոլորտում, որտեղ օրեցօր ամրապնդվում են մեր կապերը»,- ասաց Կոստանյանը։ Փոխնախարարը կրկին հաստատեց ՀՀ պատրաստակամությունը՝ տարածաշրջանում խաղաղ համակեցության դարաշրջան սկսելու գործում․ «Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ևս խաղաղության և համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։ Կայուն խաղաղության գրավական է նաև տնտեսական փոխկապակցվածությունը և տարածաշրջանային համագործակցությունը, որ նպաստելու է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
