Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ինչպես են պաշտոնյաները «փախչում»` Նիկոլ Փաշինյան-հոգևորականներ թեմայով հարցերից

Ինչպես են պաշտոնյաները «փախչում»` Նիկոլ Փաշինյան-հոգևորականներ թեմայով հարցերից
183
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 22:30

Վարչապետի՝ բարձրաստիճան հոգևորականներին ուղղված սկանդալային գրառումների վերաբերյալ լրագրողների հարցերը կառավարության անդամների համար խիստ անցանկալիներից են, ամեն կերպ փորձում են խուսափել արձագանքելուց։ Տեսաշարերից մեկում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է։ Հարցին՝ ընդունելի՞ է Փաշինյանի բառապաշարը, չի պատասխանում՝ շտապելով նստել մեքենան։ «Պարո՛ն Խաչատրյան, չեք լսո՞ւմ»,- ասում է լրագրողը։

«Պարո՛ն Խաչատրյան, չեք լսո՞ւմ»․ լրագրողը՝ Տիգրան Խաչատրյանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խնդրում է փակել թեման, «որքանո՞վ է կոռեկտ իքս սրբազանի ու նրա քեռակնոջ կենակցելու» գրառման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ «Նիկոլ Փաշինյանն ազատ է իր սոցցանցում գրելու այն, ինչ նպատակահարմար է գտնում․․․»։

Վահե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն էլ լսելով՝ «Փաշինյանից հրահանգ ստացե՞լ եք գաղտնալսել սրբազաններին, կաթողիկոսի հետ կապված տեղեկություն տվե՞լ եք վարչապետին» հարցը, շրջվում է ու նստում մեքենան:

Արմեն Աբազյանը չի պատասխանում սրբազանների, կաթողիկոսի վերաբերյալ հարցին