Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Միֆ է, երբ ասում են՝ Նիկոլին այլընտրանք չկա»․ Վահան Բաբայան

«Միֆ է, երբ ասում են՝ Նիկոլին այլընտրանք չկա»․ Վահան Բաբայան
100
Երեկ, 10:42

Ռեֆորմիստների կուսակցության նախարար Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլին այլընտրանք իհարկե կա, մեկը հենց ես եմ կամ դու
Կրկին միֆերից խոսենք: Սա իրոք ակտուալ է:
Միֆ է, երբ ասում են՝ Նիկոլին այլընտրանք չկա կամ չկա, դրա համարա սենց վիճակ կամ միայն Քոչարյաննա: Սրանք բոլորը միֆեր են, ժողովուրդ: Այս հերթական միֆը
կոտրելու համար պատկերացրեք ինչքան կուսակցություն կա ու իհարկե կասեք՝ դե իրենք լուրջ չեն, բայց լուրջը որ՞ն է: Ի՞նչ եք դուք պատկերացնում լուրջ ասելով, շատ փող, շատ ռեսուրս, մեր քաղաքական դաշտում կան մարդիկ որ շատ փող կարող են ունենալ, բայց հասարակության աջակցություն ոչ և հակառակը: Հիմա ո՞րն է լուրջ:
Երիտասարդին ասում եք ջահելա, տարիքովին՝ մեծա, հարուստին՝ օլիգարխ թալանչիա, երկար քաղաքական կենսագրություն ունեցողին՝ տարբեր թիմեր փոխածա, հին գործիչներին՝ նաֆթալինա, փող չունեցողներին՝ անլուրջա, ռուսի մարդա, արևմուտքի մարդա, նախկինա ու սենց շարունակ:
Հիմա դուք ո՞ւմ եք ուզում, բոլորի կողմից ընդունելի՞ ու դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունում նման մարդ կա: Դա էլ է միֆ ու շատ մեծ միֆ, որին դուք մինչ օրս հավատում եք:
Բոլորի կողմից ընդունելի մարդ երբեք աշխարհի որևէ երկրում չի եղել և չկա»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան