Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»
![]() 219 Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ., 09:22 «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում, և ՔՊ-ում խոսում են, որ նա «զադնի չի դնելու» այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել։ Որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները: Մանավանդ տեսավ, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում: Եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգեւոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ՝ տեսանյութեր, եւ չեն խորշի դրանք հրապարակելուց։ Թեեւ չի բացառվում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա, սովորության համաձայն՝ մոնտաժված տեսանյութերով եւ ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով «վախ տարածել»։ Ի դեպ, օրեր առաջ ԵՊՀ ուսանողության հետ հանդիպումից հետո ուսանողներից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, թե հատուկ ծառայություններին հրահանգ է տվել՝ Գարեգին Բ-ի կուսակրոնության խախտման վերաբերյալ ինֆորմացիաներ իրեն տրամադրեն, մի բան, որի իրավունքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի, եւ ուրիշի անձնական կյանքի մասին՝ պաշտոնի չարաշահմամբ նման նյութեր պահանջելը քրեորեն պատժելի արարք է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
