Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հայաստանում անծայրածիր խնդիրներ կան, տերտերի անկողին եք քննարկում». Սամվել Հայրապետյան

«Հայաստանում անծայրածիր խնդիրներ կան, տերտերի անկողին եք քննարկում». Սամվել Հայրապետյան
200
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 23:36

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում անծայրածիր խնդիրներ կան։ Բառիս բուն իմաստով անծայրածիր խնդիրներ՝
1. Հանցագործությունների աճ
2. Ապորինի զենքի կիրառման աճ
3. Դանակահարությունների աճ
4. ՃՏՊ-ի աճ
5. Անպատժելիության աճ
6. Սյունիքի վրա գրեթե ամենօրյա ռեժիմով կրակոցներ
7. Տրանսպորտի գերծանրաբեռնվածության և քաղաքացիների անհարմարության խնդիրներ
8. Բանակի «խաղաղ պայմանների» մահերը
9. Անհարկի ամենօրյա թանկացումները սննդից սկսած դեղորայքից ու վարձերից վերջացրած
10. Թշնամի երկրի ախորժակը քո սեփական երկրի վրա
...
Ու էլի լիքը խնդիրներ
Բայց ազգովի դրել Տերտերի անկողին եք քննարկում ու արդյոք երեխա ունի թե չէ, ասենք ապրեինք Շվեյցարիայում, չունենայինք ոչ մի խնդրի էլի մի տեղ ասեինք հա դե մարդիկ խնդիր չունեն բան են գտել բզբզում են, բայց ապրես մի երկրում որտեղ ամեն օր մի նոր խնդիր է ծնվում՝ հները չլուծված ստատուսով, ու դնես լուրջ լուրջ Գարեգին Բ-ն աղջիկ ունի, է ունի ունի ինքը իրա աղջիկը որ չունենար վերոնշյալ խնդիրները չէի՞ն լինելու, կամ գուցե չունի, բա եթե չունի վերոնշյալ խնդիրները խի՞ չեն լուծվում !
Խնդալու է չէ՞ երբ Մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ թշնամին ամենօրյա ռեժիմով քո երկրի տարածքը անվանում է իր պատմականը, ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում իր 300 հազար փախստականների վերադարձը, իսկ քո երկրում ամենաբարձր մակարդակով քննարկում են Գարեգին Բ-ի անձնական կյանքն ու եսիմ ում քեռակնոջ ու եսիմ ում սեքսուալ կապն ու եսիմ ինչ ապուշություններ։
Հավատու՞մ եք Աստծուն, ուրեմն Աստծու ծառաների պատիժը թողեք Աստծու վրա։ Թե՞ արդեն Աստծու գործերն էլ եք ձեր վրա վերցրել։ Եթե հա բան արեք բան դառնա էս խնդիրները։