Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ալիևից նամակ է ստացել WhatsApp-ով` էս ի՞նչ է կատարվում, բա դու քանդում էիր էդ պետությունը». Տաթևիկ Հայրապետյան

«Ալիևից նամակ է ստացել WhatsApp-ով` էս ի՞նչ է կատարվում, բա դու քանդում էիր էդ պետությունը». Տաթևիկ Հայրապետյան
657
Երեկ, 00:06

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը «24Նյուզ»-ի «Հետագիծ» հաղորդման եթերում վստահեցնում է՝ Փաշինյանը դրսից հրահանգ է ստացել եկեղեցուն հալածելու:

«Փաշազադեի ելույթից բառացիորեն մեկ շաբաթ հետո նրա թեմաներն սկսեց շարունակել Նիկոլ Փաշինյանը: Այստեղ ուշագրավ մի բան է տեղի ունենում: Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայ առաքելական եկեղեցու գլխավորությամբ և հրավերով տեղի է ունենում ոչ միայն առաքելական, այլև այլ եկեղեցիների, կրոնական կառույցների ներկայացուցիչներ: Արցախի մշակութային ժառանգության մասին էր խոսվում: Ու այստեղ հասկանալի է՝ քամին փչում է Ափշերոնյան թերակղզուց: Բնականաբար, Ալիևից նամակ է ստացել WhatsApp-ով՝ էս ի՞նչ ա կատարվում, բա դու քանդում էիր էդ պետությունը, բա մենք պայմանավորվել էին: Ու, բնականաբար, մտնում է Կառավարության նիստ, «քցում ա էդ մուտիտը»: Ալիևն էլ հիանում է՝ արա սրան պետք ա տալ մուտիլովչիկի գեներալ-սիմուսի կոչում»,- հեգնում է Հայրապետյանը:
Ըստ նրա՝ ուշագրավ է նաև այն, որ վարչապետի կինը չի թաքցնում սա՝ ասելով՝ Շվեյցարիայում ի՞նչ էիք անում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ալիևից նամակ է ստացել WhatsApp-ով` էս ինչ է կատարվում, բա դու քանդում էիր էդ պետությունը». Տաթևիկ Հայրապետյան