Ռուսական «Ալրոսա»-ն պատժամիջոցների պատճառով դուրս է եկել Անգոլայում ադամանդի արդյունահանման նախագծից
![]() 4150 Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 20:52 Ռուսական պետական «Ալրոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունը վաճառել է Անգոլայի խոշորագույն հանքավայրերից մեկում՝ «Կատոկա»-ում իր բաժնեմասը։ «Ալրոսա» հանքարդյունաբերական ընկերության պաշտոնական կայքում հրապարակված բաժնետերերի կառուցվածքի վերաբերյալ տվյալների համաձայն՝ «Ալրոսա»-ին նախկինում պատկանող բաժնետոմսերի 41%-ը անցել է Օմանի ինքնիշխան հիմնադրամի՝ «Տաադին»-ի վերահսկողության տակ։ Ռուսական լրատվամիջոցները հունիսի 9-ին ուշադրություն են դարձրել բաժնետիրոջ փոփոխության փաստին, իսկ մայիսի 27-ին անգոլական «VER Angola» լրատվականը հայտնել է, որ «Ալրոսա»-ի բաժնեմասը կանցնի «Տաադին»-ին։ Բաժնետոմսերի մնացած 59%-ը դեռևս պատկանում է անգոլական պետական «Էնդիամա ԷՊ» ընկերությանը։ «Ալրոսան» ինքը հաստատել է գործարքի մասին տեղեկատվությունը «ՌԲԿ» թերթի համար տված մեկնաբանության մեջ։ Ինչպես հաղորդում է անգոլական «Expansão» տնտեսական լրատվական գործակալությունը, երկրի իշխանությունները խնդրել են «Ալրոսա»-ին վաճառել իր բաժնեմասը ԵՄ-ի կողմից ընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումից կարճ ժամանակ անց։ Սա տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին։ Նույն թվականի հունիսին Աֆրիկյան ադամանդի խորհրդի (ADC) ղեկավար Մ'Զի Ֆուլա Նգենգեն DW-ին ասել է, որ «Կատոկա» հանքավայրի սեփականատերերի վրա ճնշում է գործադրվել ռուսական պետական ընկերության մասնակցության պատճառով։ Ինչպես 2025 թվականի մայիսին նշել էր «Ինտերֆաքս» գործակալությունը, «Ալրոսան» շարունակել է դիվիդենտներ ստանալ «Կատոկայում» իր բաժնեմասից, չնայած այն հանգամանքին, որ չի մասնակցել արտադրանքի վաճառքին։ «Ալրոսան» ենթարկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին 2022 թվականի ապրիլին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնակից կարճ ժամանակ անց։ 2023 թվականի դեկտեմբերին «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են ռուսական ադամանդի ներմուծման սահմանափակումների մասին, իսկ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ են մտել 2024 թվականի հունվարին։ 2022 թվականի դրությամբ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ադամանդ արտադրողն էր՝ զգալիորեն առաջ անցնելով Բոտսվանայից, որը երկրորդ տեղում էր։ |

«Կասկածելի դրսևորում՝ «Երևան ավտոբուս»-ում»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
220Երեկ, 16:18
«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)
177Երեկ, 14:12
«Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
354Երեկ, 11:00
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը
362Երեկ, 10:04
«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան
331Երեկ, 00:36
Տասնհինգ նավ անցել է Հորմուզի նեղուցով
58014.05.2026, 00:21
«ՔՊ-ի մոլդովական պատրանքները». Վահե Դավթյան
32013.05.2026, 22:18
«Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
35213.05.2026, 14:12
