Փոխքաղաքապետ Փամբուխչյանի ավտոմեքենայի «առեղծվածը» և ունեցվածքը. «Ժողովուրդ»
![]() 240 Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է պաշտոնի 2023թ. հոկտեմբերի 26-ին։ Օրինակ՝ հայտարարատու տարում ներկայացված տրանսպորտային միջոցների ցանկում տարեսկզբին առկա է Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2008 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այս մեքենան տարվա ընթացքում կարծես «անհետացել» է, քանի որ օտարված գույքերի ցանկում այն չկա, իսկ տարեվերջին պարզապես առկա չէ։ Հարցական է, թե մեքենան ուր է անհետացել։ Փամբուխչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 29 մլն 500 հազար դրամ և 8 հազար 800 եվրո։ Փոխքաղաքապետը հայտարարագրել է նաև էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ՝ 15,000 FTN: Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար և 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 40 հազար դրամ, որից 20 մլն 359 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 2 մլն 680 հազար դրամ եկամուտը Փամբուխչյանը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 980 հազար դրամ, որից 26 մլն 980 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Փամբուխչյանը Երևան քաղաքի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է, նաև ՔՊ կուսակցության վարչության անդամ։ Արմեն Փամբուխչյանի տարեկան եկամուտները, համեմատելով 2019 թվականի տարեկան հայտարարագրին, նկատելի է, որ պաշտոնյայի ֆինանսական միջոցները բավականին բարելավվել են։ Որպես ԱԺ պատգամավոր՝ Փամբուխչյանը տարեկան վաստակել է բավականին համեստ՝ 9 մլն 299 հազար դրամ, փոխքաղաքապետ եղած ժամանակ այս գումարը գրեթե կրկնապատկվել է: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Քաղաքի տեղաշարժը կոլապսի ենթարկածները «լուծում» են գտել»․ Գևորգ Ստեփանյան
5812:18Փարիզի դատարանն արդարացրել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհուն
9312:16Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ
12311:36«Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը»․ վթարային շենքի բնակիչներ (տեսանյութ)
11010:54«Ազատություն քաղբանտարկյալներին»․ նոր պաստառներ՝ Երևանի փողոցներում (լուսանկար)
9709:54«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց
10509:36Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
9408:30«Անգամ Նիկոլի պես պրաշլյակի մոտ է ստացվում սաղիդ խմբով կամ հատ-հատ կզացնելը». Արգիշտի Կիվիրյան
23004:24