«Ընտրությունների կեղծման կնքահայրը երեսպաշտության մաստեր կլաս է արել»․ Արայիկ Հարությունյան
![]() 187 Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 00:00 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր Լևոն Տեր Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել: «Իլուրին» տված հարցազրույցում նա ասել է՝ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին... Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»: Սրանով նա փաստորեն հավասարկության նշան է դնում վարչապետի ու հայ ինքնության դեմ հանցանք գործած ռուս կայսեր միջև: Սա ասում է մի մարդ, որը նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների ԿԵՂԾՄԱՆ ԿՆՔԱՀԱՅՐՆ է՝ Վանոների միջոցով: Այսպիսի խայտառակություններ գործած մարդը պետք է պարզապես լռի: Նրան ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է: Լսե՛ք Տիրան սրբազանին ու ԼՏՊ-ի էջն էլ փակենք ընդմիշտ»: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
