«Մեր պայքարը կտևի այնքան, մինչև հաղթանակ ունենանք»․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ տարի առաջ՝ այս օրը, իշխանությունների պատվերով, կեղծ ու շինծու մեղադրանքներով հերթական անգամ բանտարկվեցի և շուրջ կես տարվա ազատազրկումից հետո ազատ արձակվեցի։
Դա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող և մինչև հիմա շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական արարն էր, որով փորձեցին մեկուսացնել ինձ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական ակտիվ իրադարձություններից։
Այս տարիների բանտարկություններն ու դժվարությունները, հատկապես՝ վերջին կալանքը, ինձ ստիպեցին կյանքում ավելի մոտիկից առերեսվել դավաճանության, ուրացման և իրական ընկերության ու բարեկամության հետ։ Ոմանք հեռացան, ոմանց ես հեռացրի, ոմանք էլ ինձ համար սպասելի և երբեմն էլ անսպասելի իրենց դրսևորեցին իրական ընկերոջ և հարազատի նման։
Մեկ տարվա հեռավորությունից նայելով իմ հետ տեղի ունեցած իրադարձություններին՝ հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ հավատացող, ինձ հետ պայքարող ու չհանձնվող ընկերներիս ու հայրենակիցներիս, ինձ պաշտպանող ու պայքարի ընկեր դարձած պաշտպաններիս։
Միևնույն ժամանակ վստահեցնում եմ, որ մեր պայքարը կտևի այնքան, մինչև հաղթանակ ունենանք, և ոչ մի բանտ ու դժվարություն մեզ չեն շեղի այդ ճանապարհից»։

«Սիրիացի եմ․ զարմանում եմ, որ սենց բան է տեղի ունենում»․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից
3212:42
«Վարչապետը սելֆիներ է անում, չի մտածո՞ւմ, որ 15 հազար աշխատող մնացել է դրսում»․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից (տեսանյութ)
5312:12
«Մինչև վերջ պարոն Ծառուկյանի կողքին ենք»․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից (տեսանյութ)
4412:06
«Որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
5012:00
«Եթե գործարանը չբացեն, ամեն ինչի ընդունակ ենք»․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից (տեսանյութ)
4211:54
«Մուլտի տաբակ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5211:48
«Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն»․ ՔԿ խոսնակ
4711:42
«Հյուրանոց չկա, ձեր հաշվին տաքսի կանչեք». «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթն ուշացել է 12 ժամ (տեսանյութ)
5211:36