«ՀՀ իշխանությունը փորձում է փակել Արցախից տեղահանված հայերի կարգավիճակի հարցը»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Լսե՛ք նյութը և կարդացե՛ք գրառումը, կհասկանաք, թե ինչ տրամաբանական կապ կա սրանց միջև:
Կա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված ՀԱՅԵՐ, ովքեր շարունակում են պահպանել ՓԱԽՍՏԱԿԱՆԻ կարգավիճակը: Կարծում եմ՝ արդեն ոչ:
Ուրեմն 2019թ-ին՝ մինչև պատերազմը, գրեթե մեկ տարի առաջ, ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կառավարությունը բնակարանային ապահովման ծրագրի մասին թիվ 1666-Ն որոշմամբ հաստատված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգի 2-րդ կետի համաձայն՝ ԲԳՎ-ներ (բնակարանի գնման վկայական) տրամադրեց ՀՀ-ում ապրող այն անձանց, ովքեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել էին և ձեռք էին բերել ՇԱՀԱՌՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Այլ կերպ ասած, շահառուներ էին այն ընտանիքներն ու անձինք, ովքեր դեռ 88-ից Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթել էին և համապատասխանում էին ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի թիվ 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (կարճ ու պարզ ասած՝ փաստացի բնակվում էին իրենց ժամանակավոր կացարանում և ձեռք էին բերել ՀՀ քաղաքացիություն)։
Ստացվում է, որ 44-օրյա պատերազմից շուրջ մեկ տարի առաջ՝ 2019-ին, ՀՀ կառավարությունը բնակարանավորման ծրագրով արդեն իսկ չեզոքացրել է Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի՝ հետ վերադարձի պահանջը, փաստացի ՈՉՆՉԱՑՐԵԼ փախստականների կարգավիճակի հիմքը և հօգուտ Ադրբեջանի ՓԱԿԵԼ նրա նկատմամբ վերադարձի որևէ պահանջ ներկայացնելու հարցը: ՉԿԱ ՓԱԽՍՏԱԿԱՆ, ՉԿԱ ՊԱՀԱՆՋ:
Իսկ թե ինչո՞ւ այդպես արագ ու շատ արդյունավետ կարողացավ լուծել տասնամյակներ ձգվող այդ կարևորագույն խնդիրը, հնարավոր եղավ եզրակացնել միայն 2020թ. պատերազմից ու արդեն 2023թ. սեպտեմբերի 23-ից Արցախի հայերի ամբողջական բռնի տեղահանությունից հետո:
Հենց այս նույն տրամաբանությամբ Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է փակել Արցախից տեղահանված հայերի կարգավիճակի հարցը, ստիպում ընդունել ՀՀ քաղաքացիություն (իրավական աֆյոռա, որով կարողանում է Արցախի հայերին զրկել ընտրական և այլ իրավունքներից), որպեսզի այլևս ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔ չլինի Արցախ վերադարձի հարցը միջազգային մարմիններում բարձրացնելու համար:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահը մինչև օրս պահպանում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի ամենակարևոր հիմքը, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ առկայությունն ու նրանց կարգավիճակը: Սա Հայաստանի նկատմամբ անդադար ներկայացվող առանցքային պահանջներից մեկն է՝ Արևմտյան Ադրբեջան նախագիծն իրականացնելու ճանապարհին:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ, հատկապես նրանց, ովքեր մինչև հիմա այսքան աղետներից հետո շարունակում են պնդել, թե 2020թ. պատերազմն ու դրանից հետո Արցախի և արդեն ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական պահանջների բավարարումն օրվա դրածո իշխանության կողմից անհաջողությունների, կոմպետենտության պակասի կամ թուլության հետևանք են, քավ լիցի»:

«ՀՀ իշխանությունը փորձում է փակել Արցախից տեղահանված հայերի կարգավիճակի հարցը»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
7714:48
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
11214:40
Կոլումբիայի նորընտիր նախագահը մտադիր է փակել Ադրբեջանում երկրի դեսպանատունը
14114:14
«Թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել, թե երբ պետք է պատերազմ լինի, երբ՝ խաղաղություն»․ Բաղայի
14413:33
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար»․ Էդմոն Մարուքյան
7513:30
«Լիահույս եմ, որ կձեռնարկվեն միջոցներ՝ թույլ չտալու իրանցիներին ներքաշվել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մեջ»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7212:54
ԲՀԿ ներկայացուցիչները նամակ են հանձնում Իրանի դեսպանին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7612:30
«Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը»․ Ավետիք Չալաբյան
7412:24