Հայտնի է ավտովթարի հետևանքով մահացածների ու վիրավորների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Արարատի մարզում՝ Այգավանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ Վեդիի քննիչները պարզել են, որ «Toyota»-ն վարել է Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Է-ն, «ՎԱԶ 2114»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ռ-ն, իսկ «Volkswagen»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Ս-ն, որը հարվածել է ճամփեզրով անցնող գազատար խողովակին և հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով Արմեն Ս-ն, ուղևորուհիներ՝ Արարատի մարզի բնակիչներ 61-ամյա Բելա Թ-ն և 56-ամյա Սեդա Թ-ն մահացել են, իսկ ուղևորուհի՝ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անի Խ-ն և վարորդներից Արսեն Է-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Հարություն Ռ-ն և ուղևորուհի՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Աննա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
19614:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
13009:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
351Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
363Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
580Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
388Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
496Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
193Երեկ, 09:12