«Ամեն ինչ անում են, որ արցախցիները թողնեն, գնան»․ Անաստաս Իսրայելյան

Ինչպես հայտնել ենք արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ բողոքելով բնակապահովման ծրագրում իրականացված փոփոխությոններից։ «Ամեն ինչ անում են, որ արցախցիները թողնեն, գնան այստեղից, բայց սա մեր հայրենիքն է, չենք ուզում գնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» կազմակերպության նախագահ, ակցիայի կազմակերպիչ Անաստաս Իսրայելյանը։ Նա նաև զուգահեռներ անցկացրեց Սյունիքի և Տավուշի գյուղերի բնակիչներին և Արցախից բռնի տեղահանվածներին առաջարկվող պայմանների միջև։
«Էդ մարդկանց համար ամբողջ գույքը ստեղ տվել եք, բայց արցախցիներին տարանջատում եք։ Բայց բոլորս հայ ենք, բոլորս տուժված ենք։ Հիմա էլ ասում եք՝ 40 հազարը արցախցիներին շատ ա, բերեք 30 տանք՝ ձե՞ռ եք առնում էս ժողովրդին, որ տուն ու տեղ պատմական հայրենիք են կորցրել»,- ասաց Իսրայելյանը։
«Ներկա ղեկավարն ամեն ինչն է կասկածի տակ դնում։ Բոլորիդ վաճառելու են, մեզ սարքել են առևտրի առարկա»,- ասաց Իսրայելյանը՝ հավելելով․ «Այսօր արցախահայության բոլոր բողոքները ձգտում են ճնշել, արցախահայության մեջ գտնվող սրիկաներով ատելություն առաջացնել իրար նկատմամբ։ Արցախահայության մեծամասնայությունը թասիբով հայի տեսակն են, բայց էն ժամանակ էլ հենց ուզում էին դուրս գալ բողոքի, ասում էին՝ պատերազմ կլինի, Փաշինյանը փող չի ուղարկի»,- ասաց Իսրայելյանը։
Այնուհետև դիմելով հավաքվածներին՝ նա միաբանվելու կոչ արեց՝ ասելով․ «Պառակտումը շարունակվում է արցախահայության սրիկա ներկայացուցիչների ձեռքով»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում (լուսանկար)
6608:30
«Փոքրիկ Հիտլերիկը մեզանից լավ գիտի, թե ինչ կեղծիքներով է վերարտադրվել»․ Հարություն Խաչիկյան
14301:06
«Երիտասարդությանը պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու»․ Հրայր Կամենդատյան
13300:54
Տեղատարափ անձրև և կարկուտ՝ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
265Երեկ, 23:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
147Երեկ, 22:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
129Երեկ, 21:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
152Երեկ, 19:18
«Պարտավորությունները կատարելու փոխարեն Օլամաեինները հանդես են եկել Ծառուկյանի նկատմամբ անհիմն մեղադրանքներով»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
166Երեկ, 19:00