«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սառեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և վերադառնալ բանակցություններին՝ հիմնվելով «Ստամբուլյան բանաձև 2:0»-ի վրա։ Պաշտոնական Աստանայի այդ դիրքերոշումը նորություն չէր: Սակայն բարձր մակարդակով այս հանդիպմանը, Ղազախստանի նախագահը ևս երկու ուշագրավ հայտարարություններ է արել: Առաջինն այն էր, որ նախագահ Տոկաևը բացահայտ ասել է նախագահ Պուտինին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառները շատերի, այդ թվում՝ Ղազախստանի համար, մնում են անհասկանալի։ Նա նաև ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում ուկրաինացի ժողովրդին, նրա մշակույթին և լեզվին։ Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորություններով կապված երկրի ղեկավարը փաստացի ակնարկել է ՌԴ նախագահին, որ պատերազմի շարունակությունը նույնիսկ Մոսկվայի ամենամոտ գործընկերների համար, գնալով ավելի դժվար է հիմնավորել։ Այդպես Աստանան չի գնում Կրեմլի հետ հարաբերությունների վնասման ճանապարհով, սակայն նաև չի ցանկանում իր վրա վերցնել նրա գործողությունների քաղաքական պատասխանատվությունը։
Երկրորդ ուշագրավ հայտարարությունն այն էր, որ խոսելով արցախյան հակամարտության մասին, պարոն Տոկաևը նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև սառեցված հակամարտության բնույթն ու ծագումը չափազանց պարզ և ակնհայտ էին Ղազախստանի և այլ երկրների համար, քանի որ դրանց ծագումն «արմատացած էր պատմության մեջ»:
Ինչպե՞ս մեկնաբանել այս երկիմաստ հայտարարությունը:
Նախ արձանագրենք, որ 2023թ. նոյեմբերի 3-ին, նախագահ Տոկաևն Աստանայում շնորհավորել է Ալիևին՝ տարածքային ամբողջականության վերականգնման համար: Այստեղից կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Տոկաևը ողջունում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ու հազարամյա հայկական Արցախի հայաթափումը: Եվ կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ արցախյան հակամարտությունն իրենց համար պարզ էր միայն տարածքային ամբոջականության սկզբունքի մասով, այլ ոչ թե ազգերի ինքնորոշման սկզբունքի առումով:
Որովհետև, եթե նախագահ Տոկաևն առաջնորդվում է միայն տարածքային ամբողջականությամբ, ապա ռուս-ուկրաինական պատերազմը ևս իրենց համար պետք է հասկանալի ու միանշանակ լիներ: Իսկ, եթե պաշտոնական Աստանայի համար արցախյան կոնֆլիկտը պարզ ու ակնհայտ էր, իսկ ուկրաինականը՝ ո՛չ, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև: Հատկապես, որ ՀԱՊԿ-ի համատեղ հայտարարությունների շրջանակներում (2016թ, 2017թ.) Ղազախստանն աջակցել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին, որով արցախյան կոֆլիկտի լուծումը հենվում էր հայտնի ու համահավասար երեք սկզբունքների վրա: Չէ՞, որ ռուս-ուկրաինական պատերազմը ուկրաինական կողմից տարածքային ամբողջականության, իսկ ռուսական կողմից՝ ինքնորոշման իրավունքի համար պայքար է: Եթե իհարկե մի կողմ դնենք տարբեր երկրների աշխարհաքաղաքական շահերը, որոնք ևս ակնհայտ ու հասկանալի են:
Ես իհարկե հասկանում եմ, որ ուրիշների կոնֆլիկտների մասին խոսելն ու խորհուրդներ տալը միշտ ավելի հեշտ է: Բայց նաև պետք է իմանալ, որ այն, իր իրավունքների և ազատության համար զոհվող ժողովուրդների չափազանց զգայուն հարցերից մեկն է:
Հ.Գ.
Պաշտոնական Երևանը միշտ ասել է, որ արցախյան հիմնախնդիրը համեմատելի չի եղել այլ հակամարտությունների հետ: Եվ ինչպես համոզվեցին բոլորը՝ դա պարզ ճշմարտություն էր: Որովհետև, երբ աջակցում ես միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա դրանով ուղղակիորեն նպաստում ես հարյուր հազարից ավելի էթնիկ հայերի հայրենազրկմանն ու ցեղասպանական ռիսկի ենթարկվելուն»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
17311:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
11908:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
15601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
16000:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
15300:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
135Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
114Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
252Երեկ, 22:36