«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է՝
վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
կատարել չոր խոտի, խոզանի այրում,
թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:
Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին»:

«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
4018:54
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում
6318:24
«ՌԴ-ն ՆԱՏՕ-ին է մեղադրում է իրեն «ստրատեգիական պարտության մատնելու նպատակադրվածության» մեջ»․ Վահրամ Աթանեսյան
6617:30
«Ավետիքին բանտել եք, բայց մեր միտքն ու հոգին բանտել չե՛ք կարող»․ ՀայաՔվե (տեսանյութ)
6517:18
«Նայում եմ կադրեր ռեստորանների երգացանկից՝ Արցախ, Գետաշեն, Մուշ, Արարատ»․ Վարդան Ոսկանյան
9316:18
«Տեսնես էս աղջիկն ի՞նչն է ինչի հետ համեմատել»․ Սոֆյա Հովսեփյան
8816:00
Իրանի հայ համայնքն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
7415:36
«Բանակի ու քրեական ենթամշակույթի մասին»․ Վահրամ Մարտիրոսյան
7615:18