«Սահմանազատումով հանձնվելիք ճանապարհի այլընտրանքային ճանապարհն են կառուցում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանազատման շարունակությամբ, ամենայն հավանականությամբ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի շատ տեղանքներ կարող են հանձնվել Ադրբեջանին,որի հետևանքով կխախտվի Իջևան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը։
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այլընտրանք է Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջևան ավտոճանապարհը, որի 6,3 կիլոմետր հատվածը կառուցվել է 2024թվականին, ճանապարհի մնացած, մեծ հատվածը պետք է կառուցապատվի։ Տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ «Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի ընդամենը 6,3 կմ-ն է կառուցվել 2024թվականին։ Այդ ճանապարհի մնացած հատվածի չափագրման,նախագծման, նախահաշվի կազմման աշխատանքները ե՞րբ են սկսվել, ինչքա՞ն ժամանակ կտևեն։ Ե՞րբ է այդ ճանապարհի մնացած հատվածի շինարարության մրցութ հայտարարվելու, ինչքա՞ն գումար է նախատեսված դրա շինարարության համար»։ Ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստրագրությամբ պատասխան․ «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ(գյուղատեղի)- /Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Շինարարության մրցույթը կայացել է։ Մոտ 67 կմ ավտոճանապահի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Շինաշխատանքերի պայմանագրային արժեքը 14 670 000 000 դրամ է»»։

«Սահմանազատումով հանձնվելիք ճանապարհի այլընտրանքային ճանապարհն են կառուցում»․ Ոսկան Սարգսյան
5009:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում (լուսանկար)
4708:24
««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան
12103:06
«Երևանի քաղաքապետարանում կան երկու տեսակի պաշտոնյաներ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
13302:06
«Այս սրբազան հողին և քաղաքակրթությանը պետք է արժանի լինել՝ առնվազն ապրելով»․ Վարդան Ոսկանյան
175Երեկ, 23:24
Մութ ամպեր՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին
185Երեկ, 22:42
«2022-2025 թթ․ ՀՀ-ում սպանվել է առնվազն 50 կին՝ զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից»․ Զառա Հովհաննիսյան
176Երեկ, 19:42
«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
165Երեկ, 18:54