Մութ ամպեր` Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին

«SHAMSHYAN.com–ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում նյութեր են ստացվել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն, 46-ամյա Կարեն Լազարյանի վերաբերյալ, վերջինս կասկածվում է վստահված գույքը հափշտակելու մեջ։ «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի 2024–2025 թվականներին ավարտած և դիպլոմ ստացած մոտ 20 ուսանողներ ունեցել են ուսման վճարների պարտքեր, որոնց առկայության պայմաններում ստացել են դիպլոմներ, ինչը կոպիտ խախտում է, որի պատասխանատուն հանդիսացել է Կ․Լազարյանը։ Վերջինիս գիտությամբ հափշտակվել և գանձապետական հաշվին չի վճարվել ընդհանուր 2 միլիոն 932 հազար դրամ գումար։ Նշված ուսանողներն իրենց ուսման վճարները առձեռն վճարել են նախկին հաշվապահ, Սյունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Անուշ Քարամյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձեռքի տակ է հայտնվել 2024–2025 թվականներին ավարտած 20 ուսանողների անվանացուցակը։ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել նաև Գորիսի բազմագործառութային քոլեջի ներկայիս տնօրեն, 48-ամյա Արմինե Կոլյանը»,- գրում է լրատվամիջոցը։

Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
3910:54
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3910:00
Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը. «Հրապարակ»
6109:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7107:06
«Էկոպարեկների ներկայությունը կարող է նոր խնդիր բերել մեր անտառներին». Թաթուլ Հակոբյան
13301:06
Թուրքիային չի հաջողվում վաճառել ռուսական S-400-ները, որպեսզի կարողանա գնել ամերիկյան F-35-ները. Semafor
27100:53
«Ասացի՝ քեզ կկալանավորեմ, եթե դուրս գաս դավաճան. չգիտեի, որ դավաճան է». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
16400:06
«Իրականում ոչ մի դելիմիտացիա չկա». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
12500:00