«ՀՀ-ն ստիպված է լինելու նորից պարտք վերցնել Արևմուտքից». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին միջազգային իրավաբանական ֆորումում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն առաջարկելց գաղութատիրությունը ճանաչել որպես մարդկության դեմ ուղղված առանձին հանցագործություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի մշակման շրջանակում։ Նա նաև հայտարարեց, որ աշխարհի երկրների մեծ մասը պետք է Արևմուտքից պահանջեն փոխհատուցում գաղութատիրական և նեոգաղութատիրական քաղաքականության հետևանքով պատճառված վնասների համար։
Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը։
Հայաստանի պետական պարտքը կազմում է մոտ 14 միլիարդ ԱՄՆ դոլար, որը գրեթե հավասարապես բաժանված է երկու մասի.
- մոտ 7 միլիարդ դոլար՝ արտաքին պարտք (միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա վարկատուների նկատմամբ),
- մոտ 7 միլիարդ դոլար՝ ներքին պարտք։
Արտաքին պարտքի հիմնական մասը բաժին է ընկնում արևմտյան ֆինանսական կազմակերպություններին և այսպես կոչված զարգացման ինստիտուտներին, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Միջազգային արժույթի հիմնադրամը, Եվրոպական ներդրումային բանկը և այլ կառույցներ։
Այստեղ բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ Արևմուտքի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գոյացած պարտքը մարել հնարավոր չէ։ Այդ պարտքը հավերժ է և շարունակաբար աճելու է։
Միևնույն ժամանակ, պետական պարտքի սպասարկման և միայն տոկոսների վճարման համար Հայաստանը ստիպված է լինելու նորից պարտք վերցնել Արևմուտքից։
Հայաստանի պարտքը Արևմուտքի նկատմամբ, իր էությամբ, գաղութատիրական տուրք է։
Հետևաբար, հայ ժողովրդի բարեկեցության հաշվին Արևմուտքին տուրք վճարելու անհրաժեշտությունից ազատվելը հնարավոր կլինի միայն Ռուսաստանի օգնությամբ։։
Երբ Ռուսաստանը հասնի վերջնական հաղթանակի և սկսի կառուցել համաշխարհային հարաբերությունների ավելի արդար համակարգ, ապա Ռուսաստանի աշխարհաքաղաքական հովանավորության պայմաններում Հայաստանը կարող է ստանալ բացառիկ հնարավորություն՝ իր պարտքը Արևմուտքի նկատմամբ ներկայացնել որպես գաղութատիրական քաղաքականության դրսևորում և չեղարկել այն։
Նման հնարավորություն կարող է առաջանալ, եթե Հայաստանը վարի հստակ արտահայտված ռուսամետ արտաքին քաղաքականություն»:

«Էկոպարեկների ներկայությունը կարող է նոր խնդիր բերել մեր անտառներին». Թաթուլ Հակոբյան
7301:06
Թուրքիային չի հաջողվում վաճառել ռուսական S-400-ները, որպեսզի կարողանա գնել ամերիկյան F-35-ները. Semafor
15200:53
«Ասացի՝ քեզ կկալանավորեմ, եթե դուրս գաս դավաճան. չգիտեի, որ դավաճան է». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
9800:06
«Իրականում ոչ մի դելիմիտացիա չկա». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
7800:00
«Հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկայի տարածք է». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 23:54
«Իսկ ի՞նչ արդյունք ունենք Ղազարյան Թագուհուց տարեկան շուրջ 24 միլիոն դրամի դիմաց». Կարեն Հեքիմյան
75Երեկ, 22:48
Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի շենքը 4 օր է՝ հոսանքազրկված է
72Երեկ, 22:36
Քաբուլում գտնվող դպրոցում ահաբեկչություն է իրականացվել
207Երեկ, 22:09