«Հարկատուները հերոսաբար սպասում էին ավտոբուսին․ հարամ լինի այսպես տուն հասնելը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարևորը՝ վճարելն ու մի կերպ տուն հասնելն է:
Ուղիղ մեկ ժամ ՀՀ հերոս-հարկատուներն (ըստ Նիկոլ Փաշինյանի) սպասում էին 51 համարի ավտոբուսին: Այն չկար: Շոգին, քրտինքի մեջ, հոգնած հարկատուները հերոսաբար սպասում էին: 51-ը չկար ու չկար: Հերոսներից մեկն ասաց, որ այսպես արդեն անհնար է ապրել: Մյուսը նշեց, որ շուտով հեռանալու է Նոր Հայաստանից: Երրորդն էլ ասաց, որ չի պատրաստվում հանդուրժել այս վիճակը: Ի դեպ, հերոսները միմյանց խոստովանեցին, որ Փաշինյան Նիկոլին են ընտրել: Ըստ հերոսների, «բա էլ ու՞մ ընտրեինք»:
Անցավ շուրջ 65 րոպե: 51-ը եկավ: Հերոսները մոռացան «ապրելու անհնարինությունը», «երկրից հեռանալը», «չհանդուրժելը» և ուրախ վազեցին ավտոբուսին ընդառաջ: Ավտոբուսը «խցանված էր»: Հերոսների մի մասը չտեղավորվեց: Վարորդը հայտարարեց, որ անհրաժեշտ է վճարել: «Խցանված» ավտոբուսը չշարժվեց, մինչև, ըստ վարորդի, բոլորը չվճարեցին: Վերջինս դժգոհ էր իր աշխատանքից: Ասում էր, որ հոգնել և զզվել է հերոսներին սպասարկելուց: Վերջիններիս էլ հորդորեց բոլոր հարցերով դիմել «թեժ գիծ»: Իսկ հերոսների այն մասը, որին հաջողվել էր ավտոբուս նստել, գոհ էր: «Գոնե տեղ կհասնենք»,- բարձրաձայնում էին նրանք: Երևի կհասնեն: Ու տենց ևս հինգ տարի: Հետո հերոսները կրկին Փաշինյան Նիկոլին կընտրեն: Բա էլ ո՞ւմ ընտրեն: Կարևորն այսօր նրանք հերոսաբար վճարեցին «նորացված» տրանսպորտում երթևեկելու համար և տուն հասան:
Թեպետ, հարամ լինի այսպես տուն հասնելը»:

«Շատ փխրուն վիճակ է»․ Արման Մելիքյան
1216:48
«Դպրոցում երեխաները չէին ասո՞ւմ՝ ընկե՛ր Երեմյան, էս մեր վարչապետն ի՞նչ է գրում, մենք ի՞նչ սովորենք»․ լրագրողը՝ Ռուզաննա Երեմյանին (տեսանյութ)
4116:42
«Հնարավորության դեպքում՝ չեմ բացառում». Լուսինե Բադալյանը՝ Արցախ գնալու մասին
2616:22
«Դատավորը տխուր ասում է՝ այսքան մարդ եմ տեսնում փողոցում, ես իրենց կարայի կալանավորած լինեի». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6815:18
«Մուլտի Ուելնես»-ը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
5615:06
«Ձեր քաղաքական թիմի գործունեության կամ անգործության բերումով է, որ տասնյակ մարդիկ Բաքվի բանտում են». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6714:48
«Էրդողանի աչքերին նայելով՝ խոսեցի Հայոց ցեղասպանությունից, գիտե՞ք՝ ինչ ասաց». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
11114:24
Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները
10814:16