«Իրանի ԶՈՒ-ում ծառայում են հարյուրավոր հայ ժամկետային ծառայողներ»․ Տիգրան Դավուդյան
![]() 299 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 20:42 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում բնակվող հայերի վիճակի մասին։ Իրանաբնակ հայերն այսօր կիսում են իրենց միլիոնավոր հայրենակիցների հոգսերը. մեծ մասը մնացել են իրենց տներում, աշխատում են կիսով չափ՝ կրճատված ժամերով՝ մի մասն էլ հեռակա։ Նրանք հիմնականում բնակվում են Թեհրան, Սպահան (Նոր Ջուղա), Շահին Շահր, Արաք, Գորգան, Թավրիզ և Ուրմիա քաղաքներում։ Բնակիչների ստվար մի հատված գիշերում են քաղաքամերձ շրջանների կամ գյուղերի իրենց ամառանոցներում։ Նրանք, որ երկարատև արձակուրդի հնարավորություն ունեն, ճամբորդում են ավելի ապահով շրջաններ. դրանք Կասպից Ծովի ափերն են և երկրի արևելյան շրջանները։ Հայերը Կասպյան ափերում ունեն նաև մեծ հանգստավայր՝ Հայկաշեն անունով, որն այս օրերին խիտ բնակեցված է։ Իրանահայերի մի խումբն էլ գալիս են Հայաստան. դրանց մի մասը Հայաստանում սեփական բնակարան ունի։ Իրանի քաղաքացիները հիմնականում նեղվում են անորոշ վիճակից, տնտեսական անկումից, մթերքի ու վառելիքի անկանոն բախշումից։ Բանկերն աշխատում են ոչ լիարժեք, կանխիկ գումարի պակաս կա, չեն աշխատում փողի փոխանակման կետերը։ Իրանի զինված ուժերում ծառայում են հարյուրավոր հայ ժամկետային ծառայողներ. Իրանի օրենքների համաձայն՝ նրանք ծառայում են ԻԻՀ-ի բանակի զորամասերում։ Հայերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորամասերում զինծառայող չունեն։ Հայ համայնքի անդամների հետ ամենօրյա կապի մեջ են երկրի խորհրդարանի հայ զույգ պատգամավորները, իրանահայ եկեղեցական երեք թեմերի առաջնորդարանների աշխատակազմերը, նաև Թեհրանի մեր դեսպանությունը։ Փակ են Իրանի օդանավակայանները. իրանցիները հիմնականում Հայաստան են մտնում Մեղրիի անցակետից։ Իմ հանդիպած իրանահայերը ու նաև ոչ հայերը գոհ էին ՀՀ սահմանապահ ծառայությունից»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
