«Շուտով դատարաններն անկախ են լինելու»․ Սամվել Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանն իր փաստաբանական խմբի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ․ «Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին
Մաս 1
Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում: Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր:
Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։
Պայքարելու ենք»։

«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
4917:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
7216:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
4216:36
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան
6016:06
«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
6615:18
«Ահա թե ինչքան անկախ ենք այսօր»․ Մանուել Մանուկյան
6215:12
«Ումերովը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին»․ #Axios
14915:07
«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
7014:18