Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Երևանն աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկում է»․ Սոնա Աղեկյան

«Երևանն աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկում է»․ Սոնա Աղեկյան
145
Այսօր, 15:24

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանը ներառված է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկում։
Մինչդեռ 2025 թվականի բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանությանը հատկացվել է 12 միլիոն 529 հազար դրամ, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին՝ 17 միլիոն 100 դրամ:
Իրականում տեսնում ենք ծառահատումներ, անկառավարելի ու օդն աղտոտող շինարարություն, և անբավարար վերահսկողությունը և այս ամենը վատթարացնում են երևանցիների կյանքի որակը, մինչդեռ գումարները մսխվում են…
Առողջ քաղաք ունենալու համար օդի որակի բարելավումը պետք է լինի ոչ թե ձևական, այլ իրական առաջնահերթություն»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան