Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Եպիսկոպոս Ժամկոչյանին է վերագրվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ստվերային աջակցությունը»․ Սյուզի Բադոյան

«Եպիսկոպոս Ժամկոչյանին է վերագրվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ստվերային աջակցությունը»․ Սյուզի Բադոյան
250
Երեկ, 23:12

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ դիմելով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին՝ հարց է ուղղում․ «Դո՞ւք եք օգնում Փաշինյանին հակաեկեղեցական արշավում»։

Տեսանյութին կից Բադոյանը գրել է․ «Այս խիստ բարեխնամ Եպիսկոպոսին են վերագրում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ստվերային աջակցությունը, ասում են՝ ինքն է ներսից սատարում և օգնում իբր ինչ-որ կարևոր նյութերի, ներքին թեմաների, եկեղեցական պատմության պատառիկների ու կանոնադրական կետերի հուշումներւմով։
«Հրապարակ»-ն էր գրել երեկ, ու ես 3-4 ժամ սպասեցի, ծանր գնով որսացի այս կիսատ-պռատ հերքումը՝ ոմանց համար համոզիչ, ոմանց համար գուցե ոչ այնքան։ Ամեն դեպքում այս եպիսկոպոսը լուռ էր եղել Արցախի կորստի, եկեղեցու վրա հարձակումների ժամանակ ու այսօր էլ մեքենան համարյա իմ վրա քշելով էր լույս տալիս հարցերին, միայն թե Նիկոլին հիշատակի իր խոսքում..․
«Հրապարակ»-ը երեկ գրել էր, որ Եկեղեցու դեմ ԵՊՀ-ն այդպես էլ չավարտած Փաշինայնը հակաեղեցեկանան արշավում լավ խորհրդատուներ ունի, մեկը հենց այս եպիսկոպոսն է՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, մյուսն իր ընկերը դարձած ղեկավար ԵՊՀ ռեկտոր սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը, ով աստվածաբանականն է ավարտել։
Ըստ մամուլի՝ նրանք են Հայ առաքելական եկեղեցուն «գրագետ հարվածի» տակ դնող 2 խորհրդատուները
որոնք եկեղեցու ներքին կանոնադրությունից, Հայոց պատմությունից «պեղում», գտնում են պատառիկներ և տրամադրում Փաշինյանին, որ նրա հարվածներն ավելի ուժգին լինեն»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան