«ՀՀ վզին կարող են փաթաթել ցանկացած որոշում, որը կկայացվի Անկարայում». Սուրեն Սարգսյան
![]() 163 Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 18:36 «Իրադարձություններն արագ են զարգանում․․․ Ամենավտանգավորը մեզ համար լինելու է այն, որ որքան թուլանա Իրանը, այդքան մեր տարածաշրջանում, որպես բալանսի բացակայություն, մանավանդ Ռուսաստանի որոշակի բացակայության պայմաններում, միակ խաղացողը մնալու է Թուրքիան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով,- «168»-ի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան մնացել է ամբողջ դաշտում միայնակ խաղացող և, ըստ էության, կարող է շատ արագ գործողություններ անել, որոնք կբխեն Թուրքիայի շահերից, թեկուզ իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի միջոցով: «Խոսքը, բնականաբար, նաև Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների մասին է։ Եթե Իրանը զսպող գործոն էր, այդ գործոնը այսօր մի փոքր ավելի թույլ է, քան նույնիսկ օրեր առաջ: Դրա համար այստեղ պետք է շատ զգույշ լինել, և պետք է ճիշտ հաշվարկներ անել»,- ընդգծեց Սարգսյանը։ «ԱՄՆ-ն այս տարածաշրջանը թողել է այլ խաղացողների: Այս իրավիճակում Հայաստանն անգամ ինքն իր վրա հույս չի կարող դնել: Կարծում եմ՝ ՀՀ-ն պարտավոր էր այլ ռազմավարական գործընկեր և դաշնակից գտնել, որպեսզի կարողանար իր ամենակարևոր խնդիրները լուծել: Հայաստանն այսօր դեֆակտո ռազմավարական դաշնակից չունի»,- նշեց միջազգայնագետը՝ հավելելով, որ Հայաստանը ճնշված վիճակում է, և մեծ հաշվով՝ նրա վզին կարող են փաթաթել ցանկացած որոշում, որը կկայացվի Անկարայում, և դա կարող է արվել ոչ միայն Անկարայի ձեռամբ, այլ նաև Ադրբեջանի։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
