«Ավելորդ իրեր մի տարեք քննասենյակ, հայտնաբերվելու դեպքում ձեր քննությունը դադարեցվելու է»․ ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնտ ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա մի փոքր, շատ փոքր մասն է այն ամենի, ինչ առգրավել են մեր քննական կենտրոնների ղեկավարները քննական 4 օրերի ընթացքում։ Առջևում 2 քննական օր դեռ կա՝ հունիսի 24-ին և 27-ին։ Խնդրում ենք ձեզ, հարգելի դիմորդներ, մեր սիրելի երեխաներ, մի փորձեք ավելորդ իրեր տանել քննասենյակ։ Դրանք ձեզ միայն խանգարելու են։ Հայտնաբերվելու դեպքում, նույնիսկ եթե չեք հասցրել օգտվել, միևնույն է, ձեր քննությունը դադարեցվելու է և դուք դուրս եք հրավիրվելու քննասենյակից։ Լուսանկարը տեսնում եք՝ սեղանին դրված մաթեմատիկայի լուծված թեստը, և դրա վերևում հուշաթերթիկը, որ բոլորին հասկանալի լինի՝ շպարգալկան։ Ու գիտե՞ք, այդքան աշխատանքից հետո այս հուշաթերթիկից դեռևս չօգտված դիմորդը հեռացվել է քննությունից։ Արժե՞ ռիսկի դիմել ու նման անհեթեթ պատճառով քննություն չհանձնել, տարի կորցնել։ Ինքներդ մտածեք։ Մյուս լուսանկարներում լարեր ու ականջակալներ են, որոնց տերերը նույնպես դուրս են հրավիրվել։ ԳԹԿ-ն նորից հիշեցնում, խնդրում և հորդորում է վաղվա և ուրբաթ օրվա մեր բոլոր դիմորդներին՝ ավելորդ ամեն ինչ՝ հեռախոս, սմարթ ժամացույց, ականջակալ, այսպիսի թղթային շպարգալկաներ, նույնիսկ այսքան տանջված-ճմրթված, ներս չտանել քննասենյակ։ Ձեռնպահ մնացեք լարերով հագեցած «դիզայներական յուրօրինակ լուծումերով» վերնահագուստով քննության գնալուց։ Ծնողներին ևս խնդրում ենք ուշադիր լինել իրենց դիմորդ-երեխաներին, վերցնել նրանցից ավելորդ ամեն ինչ, ինչը կխանգարի նրանց»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48