Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ՀՀ-ն կրկին միայնակ է թողնում արցախցիներին»․ Էրիկ Բեգլարյան

«ՀՀ-ն կրկին միայնակ է թողնում արցախցիներին»․ Էրիկ Բեգլարյան
506
Այսօր, 16:06

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցիներն, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, կարիք ունեն հայ ազգի աջակցության։
Հարգելի հայրենակիցներ, մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես ՀՀ-ն միայնակ թողեց արցախցիներին՝ թե՛ շրջափակման ժամանակ, թե՛ 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմի օրերին։
Այսօր էլ ՀՀ-ն կրկին միայնակ է թողնում արցախցիներին՝ իրենց խնդիրների առաջ։ ՀՀ-ն, հանդիսանալով արցախցիների անվտանգության երաշխավորը, ոչ միայն չի կատարում իր ստանձնած պարտականությունները, այլ իր ազգակործան քաղաքականությամբ փորձում է անելանելի վիճակի մեջ դնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Մինչ դեռևս չի ապահովել արցախցիներին բնակության համար տարածքներով, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել տրամադրվող աջակցությունը։ Այդ աջակցությունը արցախցիները ծախսում էին բացառապես բնակարանի վարձավճարների համար։
Ի դեպ, այդ գումարների շահառունները ՀՀ տարածքում վարձով բնակարաններ տվող ՀՀ քաղաքացիներն են»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան