Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ուխտադրուժ եկեղեցականներն ու նրանց «օրհնանքով» երկիրը կեղեքածները ոռնում են»․ Արսեն Թորոսյան

«Ուխտադրուժ եկեղեցականներն ու նրանց «օրհնանքով» երկիրը կեղեքածները ոռնում են»․ Արսեն Թորոսյան
227
Այսօր, 14:30

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մի փոքր վարժություն անենք և հերթով թվարկենք վերջին ժամանակներս ուխտադրուժ եկեղեցական սպասավորներին պաշտպանած բոլոր անձանց, ապա Հայաստանը մինչև 2018թ. տարիներով կեղեքած մաֆիոզ կլանի պատկերը խիստ ամբողջական կլինի: Օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ այդ թալանն ու կեղեքումը տեղի է ունեցել հենց այդ ուխտադրուժներ սպասավորների «օրհնանքով» և իրենք էլ հենց մաս են կազմել այդ կլանի և հիմա բոլորով ոռնում են (կներեք այս բառի համար, ավելի հարմարը չգտա), որպեսզի վերադարձնեն կորցրածը՝ մեր երկիրն ու ժողովրդին անխնա թալանելու և կեղեքելու իրենց հնարավորությունը:
Իհարկե այդ ամենն արվել է նաև հյուսիսային բարձր հովանու ներքո և դրա ապացույցներն ամեն օր ենք տեսնում: Օրինակ երեկ Մոսկվայի Կարմիր հրապարկից սելֆի անող փեսա Միշիկը աջակցություն հայտնեց «մի փոքր խմբակի հետ իր ձևերով հարցեր լուծող» Սամվել Կարապետյանին, իսկ այսօր ռուսական պետական մեդիաները ինչ-որ անհեթեթ լուրեր տարածեցին ադամանդ գողանալու մասին ու դա կապեցին մեր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ»:

Աղբյուրը`   Արսեն Թորոսյան