«Ինչպե՞ս կարելի է՝ ՀԱԵ-ն և պետականությունը բախում ունենան. հայը հային թշնամին է դարձել․ կարելի՞ բան է սա»․ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյան
![]() 197 Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 18:27 «Ինչպե՞ս կարելի է՝ Հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան. Կարելի բա՞ն է սա»,- այս մասին հայտարարել է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը։ Պատրիարքը մի պատմություն պատմեց՝ եզրահանգելով՝ մշուշի պատճառով եղբայրներն իրար որպես թշնամի են տեսնում։ «Հայաստանի վիճակը ես այսպես եմ տեսնում․ մշուշ կա, հատկապես 44 օրվա պատերազմից հետո այնպիսի մշուշ իջավ մեր ազգին վրա, որ աչք աչքի չես տեսնում, հայը հային թշնամի է դարձել, հայը հային ամբաստանում է, ամեն մարդ ամեն տեղ դավաճան է տեսնում, ամեն մարդ բոլոր կործանումների համար մեկ մարդուն պատասխանատու գտնել է ուզում։ Այդպես չէ, մշուշն է այդպես ցույց տալիս։ Ինչպե՞ս կլինի Հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան։ Սա կարելի՞ բա՞ն է, մտածվա՞ծ բան է։ Երբ որ պետություն չկար, մենք հազարամյակներ ի՞նչ աղոթեցինք, որ Աստված պետականություն շնորհի հայ ազգին։ Հետևաբար, սիրելինե՛ր, պետք է աղոթենք և խնդրենք՝ քիչ խոսել, որովհետև քիչ գիտենք մենք դեպքերի մասին, քիչ գիտենք այդ քաղաքական շարժումների, ընթացքի, նպատակների մասին։ Մենք Սփյուռքի մեջ ենք, պետք է հետաքրքրվենք և աղոթենք, որ Քրիստոսը շարժման անցնի։ Այնպես որ ես իմ աղոթքները կուղղեմ մեր հայրենիքի բարօրության համար, անդորրության համար, և ձեր բոլոր աղոթքները հավաքեմ, խաղաղություն թող լինի։ Աստված մեզ այդ իմաստությունը տա՝ հայի աչքերում մենք տեսնենք եղբայրը և քույրը»։ |
«Թվային գործիքների դարում երբեմն չպետք է հավատաս տեսածիդ ու լսածիդ»․ Մանուշ Եսայան
11701:30«Ռուս-թուրքական դավադրության մասին թեզը տարածողների ձեռքը ազգովի կրակն ենք ընկել»․ Հայկ Այվազյան
8801:06«Շինծու գործերով փորձում են լեգիտիմացնել քաղաքական հաշվեհարդարները»․ Շիրազ Խաչատրյան
12400:30«Իրավական ամենաթողություն՝ Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքի շուրջ»․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
243Երեկ, 20:00«Լիդյան ազատազրկման մեջ է և կրում է արժանապատվության լռությունը». Մարիա Գալստյան
212Երեկ, 19:53«Իրանի հարվածներն Իսրայելին 3 միլիարդի վնաս են պատճառել». #Bloomberg
234Երեկ, 19:46ՌԴ-ն և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակման հերթական փուլը
181Երեկ, 18:28«Իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է, և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը». Բագրատ Սրբազան
249Երեկ, 18:18