«Պատգամավորները պետք է Նիկոլի «ձեռքը բռնեն», ասեն՝ չես կատարել կառավարության ծրագիրը, պետք է հեռանաս». Գառնիկ Իսագուլյան
![]() 214 Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 23:24 «Փաշինյանը թողած իր «սուրբ գիրքը»՝ կառավարության ծրագիրը, իր կեղծ թեզերով ասում է բաներ, որոնք ապացուցելի չեն: Իսկ որ ինքը խախտել է կառավարության ծրագիրը, ապացուցելի է»,- «Եվրոմեդիա»-ի եթերում այս տեսակետը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ ամբողջ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար Փաշինյանը մեջտեղ է բերել Եկեղեցու օրակարգը: «Մեր պատգամավորներն ունեն պարտավորություններ, լիազորություններ, նախաձեռնություններ ցուցաբերելու իրավունք, որը հասարակ քաղաքացին չունի»,- նշեց Իսագուլյանը և դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ նշեց. «Եթե դուք ԱԺ-ում ձեր ֆունկցիան կատարեք, այս մարդը չի կարող բերել այլ օրակարգ: Ամեն նիստի կառավարության ծրագիրը կարդացեք հոդված-հոդված ու ասեք՝ դու դա չես կատարել և պետք է հեռանաս: Եթե դուք դա չեք անում, ամբողջ հայերին դարձնելու է բանտարկյալներ: Եթե նա գալիս է ԱԺ, պետք է ասեն՝ ուրիշ բան մի՛ խոսիր, խոսի՛ր քո ծրագրից՝ ինչ ես կատարել: Նիկոլի «ձեռքը բռնեք», որովհետև, որպես պատգամավոր, այդ իրավունքը ունեք: Ասեք՝ Նիկոլ, քո համար «սուրբ գիրքը» կառավարության ծրագիրն է, որը պարտավոր էիր կատարել: Դու դա չես կատարել, ճիշտ հակառակն ես արել, դրա համար էլ օրենքը նախատեսում է քո հրաժարականը: Եթե դու կամովին դա չես անում, ապա դա պարտավոր են իրագործել ԱԺ պատգամավորները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
