Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել»․ Սերգեյ Հարությունյան

«Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել»․ Սերգեյ Հարությունյան
186
Այսօր, 16:42

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Հերթական քաղաքական հետապնդումն է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենց արգելվել է մանրամասներ հայտնել և դա այն դեպքում, երբ իշխանական լրատվականներին թույլատրվում է հրապարակել ամեն ինչ․ «Մենք շատ բաներ իմանում ենք civic.am-ից»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով Բագրատ սրբազանը հումորով է վերաբերվում այս ամենին։

Առաջադրված հոդվածներով 12–15 տարի ազատազրկում է նախատեսված, ասաց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը․ «Մանրամասները կհասկանանք։ Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է խոսքը ու ակնհայտ է, որ մոնտաժված են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված, գեներացված են, գործի քննությունը ցույց կտա»,– ասաց նա՝ անդրադառնալով ՔԿ-ի հրապարակած գաղտնի ձայնագրություններին։

Նշենք, որ մեղադրանքը ներկայացվել է ըստ Քննչական կոմիտեի հրապարակած հոդվածների։
Փաստաբանի խոսքով Սրբազանը 24 ժամով է ձերբակալվել, ապա դատարանը կքննի կալանքի միջնորդությունը։

«Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել»․ Սերգեյ Հարությունյան